«Թուրքական պայմանագիր» խմբակցությունը

Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն է կազմում Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցությունը։ Այդ խմբակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է։ Բովանդակային առումով, սակայն, խմբակցությունն այդ ուրիշ անուն ունի։

Դատելով այդ խմբակցության առանձին անդամների ակնհայտ թուրքամետ ու ադրբեջանամետ հայտարարություններից ու վարքաբանությունից՝ ՔՊ–ն իրականում պետք է կոչել «Թուրքական պայմանագիր»՝ ԹՊ։

ԹՊ–ի խորհրդարանական ակտիվ անդամներն են Մարիա Կարապետյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Ռուբեն Ռուբինյանը։ Սրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում թուրքամետ ու ադրբեջանամետ գործունեությամբ՝ փորձելով տեղավորվել Նիկոլ Փաշինյանի գծի մեջ։

«Հրաշալի» յոթյակը

Մարիա Կարապետյանին կարելի է համարել ՀՀ ԱԺ–ում Թուրքիայի ներկայացուցիչն ու Ադրբեջանի ոչ ֆորմալ դեսպանը։ Սույն երեսփոխանուհին Արցախը համարում է ադրբեջանական։ Նիկոլի պես։

Նիկոլի պես ու դեռ մի բան էլ «բեթար» է Գուրգեն Արսենյանը։ Սույն օլիգարխ–պատգամավորը, որը մի ժամանակ կոալիցիայի մեջ է եղել նիկոլենց չսիրած նախկինների կառավարությունում, և որը նույն այդ նախկինների օրոք (նաև՝ «դաբռոյով») բացառապես փողի ուժով կարողացել է 2003–ին խմբակցություն ձևավորել ԱԺ–ում, այսօր դարձել է ադրբեջանական լրատվամիջոցների սիրելին, քանզի կարծում է, որ Արցախն Ադրբեջանինն է ու արցախցիները պետք է ինտեգրվեն Ադրբեջանի հետ։ Սույն Գուրգենը պաշտպանում է Թուրքիային ու կռիվ տալիս Ռուսաստանի դեմ։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ նրան սիրում են Ադրբեջանում։

Առանձնահատուկ «դավանափոխի» դերում է հանդես գալիս Գուրգեն Մելքոնյանը, ով նախկինների օրոք ՊՆ փոխնախարար է եղել ու իրեն ներկայացնում է որպես Վազգեն Սարգսյանի զինակից։ Սա հակադրություն է մտցնում հայաստանցիների ու արցախցիների միջև, թե բա՝ ավելի լավ չի՞ Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը պահենք։ Սա այն Գուրգեն Մելքոնյանն է, ով եղել է բանակի թիկունքի պետը, ու եթե Նիկոլը խոսում է բանակում եղած թալանից, ապա պետք է այդ թեմայով Գուրեգնի հետ հարցեր պարզի, այլ ոչ թե նրան պատգամավոր դարձնի։ Կյանքը ցույց տվեց, որ Մելքոնյան Գուրգենը Վազգենի անունը անձնական շահից ելնելով է օգտագործել։ Ինքն իրականում ավարտված քիրվա է։ Նախկիններն իրոք մեծ մեղք ունեն՝ սրա նմանին տարիներ շարունակ բանակի թիկունքը վստահելու համար։ Փաստորեն, հոգով ու սրտով ադրբեջանցուն թիկունք են վստահել նախկին իշխանությունները։

Նողկալի ֆունկցիա է կատարում հազար ու մի ճամբար փոխած Վիգեն Խաչատրյանը, որը «Մաուգլիի» մեջի շակալի պես հաճոյանում է իր իրական շեֆին՝ Իլհամ Ալիևին (Նիկոլը սրա միջանկյալ շեֆն է․ Վիգենը պատրաստվում է Ալիևի գալստյանը, որպեսզի իր ծառայություններն առաջարկի)։

Ռուբեն Ռուբինյանը հաստիքային թուրքամետ է նշանակված։ Սա Նիկոլի ու թուրքերի միջև շփումներն ապահովողն է։ Ռուբենի գործը հայ հանրությանը խաբելն է, թե բա՝ հայ–թուրքական հարաբերություններում նախապայմաններ չկան։ Մինչդեռ թուրք–ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են։ Դրանց մասին երբեմն գիքորավարի խոսում են նաև Նիկոլի այլ թիմակիցները։ Ռուբենն աշխատավարձ է ստանում Թուրքիայի գիծը պահելու դիմաց։

Նիկոլի թիմի մեկ այլ հաստիքային է Հովիկ Աղազարյանը։ Այս նախկին դաշնակցականը հիմա նիկոլենց տան ներքին խոսակցությունը դուրս հանող է աշխատում։ Օվերտոնի պատուհանը Նիկոլը նաև սրա միջոցով է բացում։ Հովիկը մի թուրքամետ միտք է հայտնում, բոլորը սկսում են հայհոյել, բայց թեման բացվում է։ Սրա ֆունկցիան հենց թեման բացելն է՝ հայհոյվելու գնով։

Ինչ մնում է Ալեն Սիմոնյանին, ապա սրա ֆունկցիան Նիկոլի հակառուսական քարոզին աջակցելն է՝ օդիոզ հայտարարություններ անելու միջոցով։ Խայտառակություն է, որ Ալեն Սիմոնյանի պես մեկը հայտնվել է ԱԺ նախագահի աթոռին։ Քառակի խայտառակություն է, որ Ալենը հայտարարում է, որ Լաչինի միջանցքով Հայաստանը չպետք է զբաղվի ու այդքանից հետո մնում խորհրդարանի խոսնակի աթոռին։

Հայաստանում «Թուրքական պայմանագիրը» պետք է հեռացվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ապրելու շանս ստանան։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1164 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am