Զինվորներից մեկը ծռել է ճաղավանդակը և դուրս եկել կիսաայրված վիճակում

Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից «Հրապարակը» պարզել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորները առանձնացել են մյուսներից և ծառայությունը կրել են գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասը ծխահարվել է», - ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։

Փաստորեն, վառարանը փակած է եղել մուտքը, և տղաները չեն կարողացել դուրս գալ։

«Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանով մոտեցնել վառարանին և մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել», - պատմում է պաշտոնյան։

Բնակիչները պատմում են նաև, որ ժամկետային զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ։ Այս պահին նա կիսաայրված վիճակում է։

«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, նա ճաղավանդակը թեքել է ու դուրս է եկել»։

Առավոտյան գյուղում լուր է տարածվել, թե զորամասում պայթյուն է եղել՝ ինչ-որ նյութեր, կամ զենքի պահեստ է պայթել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել են։ «Պայթյուն հաստատ չի եղել, ոչ ոք պայթյունի ձայն չի լսել», - պատմում էին մեր զրուցակիցները։

Այս պահին գյուղում լրագրողներ են։ 15 զոհված ժամկետային զինծառայողների մարմինները մինչև լուսաբաց արդեն տեղափոխել են Ազատից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am