ԱԺ-ում այսօր թեժ բանավեճ ծավալվեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր նստատեղից հայտարարեց, թե՝ «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից»։
Արձագանքելով Ռուբինյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան չգիտեմ ինչից եք նեղվել , ինչ-որ զարգացումներ են եղել, կարող է շատ եք նեղվել , բայց մի դիրքորոշում հստակ կա՝ ԱԺ կառավարության կողմից բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական նախագծեր, որնք էական բան չեն փոխում մեր երկրում, իսկ դիրքորոշման առումով հստակ մի բան գիտենք էս կառավարությունն անելիք չունի մեր երկրում, դիրքորոշումներ արտահայտելու հետ կապված, երբ հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է , դրա մասին շատ հստակ ասել ենք, ժամանակը գալու է այդ մեր դիրքորոշումներին հակառակ ՝ ձեր կողմ քվեարկելու համար զղջալու եք ։
Ռուբեն Ռուբինյանին արձագանքեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
«Մենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք։ Շատ ներողություն եմ խնդրում Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»։ Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք», - նշեց Հայկ Մամիջանյանը։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը