Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում․ Կապանի քաղաքապետ

«Իրավունք» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի Տաթեւ համայնքով Կապան հասնելը շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Կապանցիների ճանապարհն այս ուղիով ոչ միայն երկարել է, այլեւ` դժվարանցանելի դարձել, մինչդեռ այդ ճանապարհի հույսին են մնացել նաեւ իրանական բեռնատարները: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ:


— Պարոն քաղաքապետ, ճանապարհի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է անդրադառնում Կապանի բնականոն կյանքի վրա:

— Իսկապես, բավականին լուրջ խնդիրներ կան` ճանապարհի հետ կապված: Այն դժվարանցանելի ճանապարհ է: Տաթեւով կառուցված ճանապարհը նախատեսված չէր բեռնատար մեծ մեքենաների համար եւ հատկապես ձմռան սեզոնին շատ են լինում խցանումներ ու խնդիրներ են առաջանում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մեծ հաշվով, պատերազմից հետո արդեն իսկ նկատվում էր այցերի պակաս: Այսինքն` այդ առումով էլ լուրջ վնաս է կրել Կապանը: Ներկա դրությամբ` այլընտրանքային ճանապարհներ են մշակվում, հատկապես բեռնատար մեքենաների շարժը թեթեւացնելու համար:

— Ուշացած չէ՞ հիմա նոր խոսել այլընտրանքային ճանապարհների մշակման մասին, երբ 2020 թվականի պատերազմից անցել է արդեն 2,5 տարի:

— Եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա պետք է հիշենք, որ Որոտանով ճանապարհը գործում էր, եւ թվում էր, թե երաշխավորված էր այդ ճանապարհի անցանելիության ապահովումը: Բայց դեպքերը զարգացան այնպես, որ մի օր ադրբեջանցիները որոշեցին մաքսակետ տեղադրել եւ Որոտանի հատվածը փակել` դրանով իսկ մեծ խնդիր առաջացնելով մեր համար: Դրա համար ավելի շատ ժամանակի խնդիր կար` այդ այլընտրանքային ճանապարհները կառուցելու հետ կապված:

— Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա անվտանգային միջավայրը Կապանում` հաշվի առնելով, որ արդեն գրեթե 40 օր է, ինչ փակ է Բերձորի միջանցքը:

— Ընդհանուր առմամբ շարունակում է մնալ նույնը: Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ լարված:

— Ադրբեջանական սարդանքներ, առաջխաղացման փորձեր կա՞ն այն հատվածներում, որոնք դիտարկվում են իրենց դիրքերի կողմից:

— Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել է սեպտեմբերի 13-14-ին: Իհարկե, միջդիրքային կրակոցներ դրանից հետո էլ եղել են, բայց դրանք մեծ հաշվով պարբերական բնույթ են կրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-14-ից հետո` որեւիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հայտնեց, որ «մեծ ախորժակ ունի»` Սյունիքի հետ կապված: Այս առումով հանրային ի՞նչ տրամադրություններ կան Կապանում:

— Իհարկե, մտահոգիչ է, թե ինչ է առհասարակ արտահայտում թշնամի երկրի ղեկավարը, բայց կապանցիներս վճռական ենք, որ ապրելու, արարելու եւ զարգացնելու ենք մեր տարածաշրջանն` անկախ նրանից, թե Ալիեւն ինչ է ասում:

— Իլհամ Ալիեւը խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չգիտի` մինչեւ ո՞ւր պետք է զիջել, որ ամեն ինչ ավարտվի: Եթե, այնուհանդերձ, որոշվի մի զիջման էլ գնալ` այդ միջանցքը տրամադրելով, որպեսզի «խաղաղության պայմանագիր» կնքվի, ինչպիսի՞ն կլինի Կապանի արձագանքը:

— Չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետեւ մեծ հաշվով չգիտեմ, թե ինչ են բանակցում այդ հարցի շուրջ եւ ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում: Միայն կարող եմ մի բան ասել, որ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում: Այսքանը:

— Որպես սյունեցի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը:

— Ինչպես ասացի, իրականում լուրջ եւ փխրուն է վիճակը, բայց կապանցիներս վճռական ենք մեր որոշումներում եւ քայլերում, ապրել, ապրում եւ ապրելու ենք այստեղ ու մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի: Համենայնդեպս, եթե լինի որեւիցե ագրեսիա, պատրաստ ենք պայքարելու եւ մարտնչելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am