Ալեն Սիմոնյանի հերթական լկտի պահվածքը (video)

ԱԺ-ն քննարկում էր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։ Վարման կարգով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի ՀՊ անդամի քվեարկությանը։ Արձագանքելով Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցադրեց ․ «Ինչո՞ւ մեր նիստերի օրակարգերին դեմ եք քվեարկում»՝ մեղադրանքներ հնչեցնելով ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցութունների հասցեին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «աբսուրդ» է որակում ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։

«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», - ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։

Նա ընդգծեց՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձից։

«Սա քաղաքական աբսուրդ է», - հավելեց Ռուբինյանը։

Ռուբինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

« Հարգելի քաղաքացիներ հենց նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից փորձ է արվում հերթական մանիպուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվերակողների աունից, մեզնից՝ մեր քվեարկության վերաբերյալ բացատրություն ակնկալել ։ Առնվազն, պարոն Ռուբինյան, Դուք մեզ չեք քվեարկել․ եթե «Հայաստան» դաշինքին եք քվեարկել հրապարակային ասեք, մենք շատ շնորհակալ կլինենք և բացատրություն կտանք Ձեզ ։ Ինչ վեաբերվում է պատգամավորների քվերակությանը , նրանց ազատ կամքի արտահայտմանն ու համոզմունքին Դուք հենց հիմա ցույց եք տալիս երկրորդ իրական դեմքը, այն է, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել ԱԺ նիստերում մեր մասնակցությւոնը։ Կա մի շատ պարզ բան․ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը դուք եք , անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել, ոչ թե՝ մեր։ Եվ, պարոն Սիմոնյան, ընտրությունների կեղծման մասին մեզ՝ Դաշնակցությանը մեղադրելը մեղք է։Իսկ հիմա հակադարձ հարց եմ ուղղում․ ձեզ․ ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է»։

Արձագանքելով , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, Ձեր իրավասությունների ու լիազորությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը, եթե ելույթի ու վարման կարգով իրավունք ունեք դիմեք նախագահողին, թույլտվություն ստացեք և նոր մեկնաբանեք»,- դիմելով Ռուբեն Ռուբինյանին ասաց Արթուր Խաչատրյանը։

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Կարապետյանը չի պարտվել, Փաշինյանն էլ չի հաղթել․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am