«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, եւ ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին:
Վարույթն իրականացնող մարմինը քննել էր միայն ինքնասպանության վարկածը, որից հետո որոշեց կասեցնել քրեական գործով քննությունը: Ի՞նչ ունենք այսօր. նոր քրեական դատավարության օրենսգրքով այլեւս կասեցված վարույթներ չեն կարող լինել։
Ընթացակարգը հետեւյալն է. կասեցված գործերը պետք է վերսկսվեն եւ համապատասխան քրեադատավարական որոշումներով ավարտվեն։ Նույն ընթացակարգը պետք է գործի նաեւ Գեւորգի Կուտոյանի քրեական գործով, եւ Քննչական կոմիտեն, ըստ էության, պետք է կոնկրետ որոշում կայացնի՝ կա՛մ պետք է վերսկսի քրեական վարույթը, եւ նոր վարութային գործողություններ արվեն, մեղադրանք առաջադրվի, կա՛մ վարույթը կարճելու որոշում կայացվի:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե եւ հարց ուղղել, թե արդյոք քրեական վարույթը կարճվել է, թե վերսկսվել: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին. «Այս պահին կասեցված է վարույթը։ Նոր, այսինքն՝ գործող Քրեադատավարական օրենսգրքի ընթացակարգերով համապատասխան լուծում կտրվի»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը