Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը

Ռուսական ՌՏՈՒ-ի կողմից սիրիացի քրդերին տրամադրվող օգնությունը Սիրիայում նոր փոփոխություններ է առաջ բերում, գրում է Huffington Post-ի վերլուծաբան Ջոզեֆ Միկալլեֆը:  Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը, օգնելով սիրիացի քրդերին եւ կառավարական զորքին, միանձնյա փոխում է Սիրիայի մարտադաշտերում ուժերի դասավորությունը:  Սիրիական ժողովրդավարական բանակը քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ միասին առաջանում է սիրիա-թուրքական սահմանի երկայնքով. սահմանի գրավման դեպքում քրդերը կփորձեն   քրդերով բնակեցված թուրքական հողերը միացնել Սիրիայի հյուսիսում գտնվող Արեւմտյան Քուրդիստանին  (Ռոջավային): Սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի գերակա նպատակն է թույլ չտալ իր հարավային սահմանների մոտ քրդական ինքնավար պետության ստեղծում, իր կարեւորությամբ երկրորդ նպատակը Ասադի վարչակարգի տապալումն է եւ Սիրիայում սուննի կառավարության ստեղծումը, գրում է փորձագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնահատակ ավերվել է: Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը», — կարծում է պորտալի վերլուծաբանը: Անկարայի համար իրավիճակն օրեցօր վատանում է. Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի հետ հակամարտության վիճակում, ինչը հղի է երկու երկրի միջեւ ռազմական ուղղակի բախմամբ, եթե Անկարան որոշի ներթափանցել Սիրիա, հավելում է վերլուծաբանը: Բացի այդ, ԻՊ-ի հանդեպ թուրքական քաղաքականության երկիմաստությունը, ինչպես եւ Անկարայի` քրդերի դեմ պայքարի վրա կենտրոնացածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության նախապայման  են: Սիրիայում գործող ամերիկյան հատուկ ստորաբաժանումները գիտեն, որ Անկարան աջակցում է ԻՊ-ի գրոհայիններին, նշում է Միկալլեֆը: Ռեյդերից մեկի ժամանակ հատուկ ջոկատայիններին հաջողվել էր վերացնել ԻՊ-ի  «ֆինանսների նախարարին», որը համակարգում էր Սիրիայում եւ Իրաքում գազի անօրինական արդյունահանումը: Բացի այդ,   վկայություններ են ստացվել այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Թուրքիա սեւ ոսկու մաքսանենգ ներմուծման մասին եւ հավանաբար մատների արանքով էին նայում դրան:», — ասված է նյութում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am