Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն ուզում է հանդիպել Ասադի հետ սակայն մերժում է ստանում. Ինչու՞

Ինչպես հայտնի է, այս տարվա ամռանը Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որտեղ շատ դժվար է լինելու Էրդողանի համար հաղթանակ կորզելը: Մի կողմից նա ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից նրա ավելի 19 տարվա կառավարումը արդեն հոգնեցրել է շարքային թուրքերին: Քաղաքականության մեջ այդ երևույթը բնական հիմք ունի, քանզի հանրության տրամադրությունները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Եվ այդ երևույթը բոլոր երկրներին է բնորոշ: Էրդողանի ներկայիս վիճակը դժվարացել է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում անցյալ տարի հաստատված էր ավելի քան 70 տոկոսանոց ինֆլյացիայի ցուցանիշ, ինչը աննախադեպ երևույթ է: Նույն ժամանակները տիրում եին հետխորհրդային երկրներում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դրա համար էլ, այդ երկրներում կարճ ժամանակ անց փոխվեցին իշխանությունները:

Այլ է Թուրքիայի պարագայում: Այս երկրում մի կողմից Էրդողանն ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից հանրության մեծ մասը դժգոհ է նրանից այն բանի պատճառով, երկրում մարդկանց կենսամակարդակը ընկել է երկուսից երեք անգամ: Բացի այդ, գալիք ընտրություններում Արևմուտքը միանշանակորեն աջակցելու է Էրդողանի գլխավոր հակառակորդին, ինչը նշանակում է, որ այդ երկրում ընտրություններից հետո ստեղծվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ, որտեղ Արևմուտքը աջակցելու է Էրդողանի հակառակորդին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը՝ Էրդողանին:

Հենց այս հանգամանքն հաշվի առնելով, ընտրություններից առաջ թուրքական երկու հիմնական բևեռների ներկայացուցիչները այս նախընտրական փուլում փորձում են լրացուցիչ վարկանիշներ հավաքել: Օրինակ, քեմալականներին հաջողվել է քրդերի մեծ մասին քաշել իր կողմը: Էրդողանն էլ իր հերթին փորձում է երկրից դուրս հավաքել քաղաքական ակցիաներ: Ռուս-ուկրաինական հացահատիկի շուրջ գործարկը այդ շարքից է: Նաև Էրդողանի դրական ակցիաներից է արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաջողությունը, որն, ինչպես հայտնի է, առանց Էրդողանի կողմից բաց աջակցության հնարավոր չէր լինի:

Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Էրդողանը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս միջնորդի Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մոսկվան, իհարկե ուզում է աջակցել Էրդողանին, բայց զարմանալիորեն հանդիպում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիմադրությանը:

Վերջինս այդ հանդիպման համար պայման է դնում, որ թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայի տարածքից: Անկարան պետք է ճանաչի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ չպետք է աջակցի Ասադի քաղաքական հակառակորդներին: Ասադի այս պայմանների ընդունումը Էրդողանի համար կնշանակեր քաղաքական ինքնասպանություն: Մյուս կողմից նրան անչափ անհրաժեշտ է Ասադի հետ հանդիպումը, որպեսզի թուրք հանրությունը տեսնի, որ այս հարցում հանգուցալուծում կա:

Եթե նախկինում Ասադն էր ծանր վիճակում գտնվում, ապա այսօր նույն վիճակում է Էրդողանը և այդ իսկ պատճառով Ասադը խաղում է կոշտ դիրքերից, հասկանալով, որ միայն այդ դեպքում նա կկարողանա լուծել իր երկրի խնդիրները: Այդ օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք լինի երկրի իրական լիդերը, ով իր սկզբունքային պահվածքով ստիպում է հակառակորդին զիջումների գնալ, նույնիսկ հաշվի չառնելով իր գլխավոր դաշնակցի հորդորները:

Պատկերացնում էք, եթե Սիրիայի առաջնորդը լիներ, օրինակ Փաշինյանի նման տիպի գործիչը: Նա վաղուց հեռացված կլիներ իշխանությունից, իսկ այդ երկիրն էլ կունենար Իրաքի ճակատագիրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am