Ալիևի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին և Ալիևին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ էր հնարավոր լինում անգամ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու, թե երեք հանդիպումները: Այնպես որ, հաջողություն էր համարվում անգամ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին նույն սեղանին շուրջ նստեցնելը: ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանը նախապայմաններ ներկայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 5-ին ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արձանագրվեց, որ առաջնահերթ պետք է վստահության մեխանիզմներն ամրապնդվեն՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, դիտորդների թվաքանակն ու նրանց տեղակայման վայրը փոխվեն: «Մենք բանակցենք, իսկ այնտեղ կրակեն, որտե՞ղ եք տեսել այդպիսի բանակցություններ»,- խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում: Ու քանի որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը, բարձր մակարդակով հանդիպման շուրջ որեւէ լուրջ գործընթաց չէր նախաձեռնվում: Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք: Նախ՝ Ալիեւի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը: Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է: Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա: Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ: «Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար»,- ասել է Զախարովան: Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, փոխկապակցված են և, ըստ էության, այն նախապատրաստական աշխատանքն են, որի մասին «Ռ-էվոլյուցիայի» եթերում խոսում է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասում է, որ այդ աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկի վերաբերյալ դիրքորոշում: Չենք կարող ասել, թե հատկապես որ առաջարկը նկատի ունի Սարգսյանը, սակայն այս պահին առնվազն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ սպասվող հանդիպման օրակարգում պետք է վստահության մեխանիզմները լինեն: Իհարկե, այս հարցում կարեւորն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, վստահ ենք, հստակեցվել է Սոչիում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Երեկ Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո նախագահների մակարդակով հանդիպման մասին հայտարարություն կարվի: Զախարովան նկատի ունի հայտարարություն, որ կոնկրետություն կպարունակի Սարգսյան-Ալիեւի հանդիպման մասին: Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի և ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որևէ լուրջ, դրական տեղաշարժի»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am