Իրանը` բազմամիլիարդանոց ծրագրերի մասին
Իրանի իշխանությունները հույս ունեն մեկ տարվա ընթացքում 10-15 մլրդ դոլար ստանալ «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի» (IPC) շրջանակներում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հղում անելով իրանական «Շանա» գործակալությանը, այս մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ռուքն ադ-Դին Ջավադին: Վերջինս, սակայն, չի նշել, թե որ երկրների հետ կնքած պայմանագրերի մասին է խոսքը: «Մինչև 2017-ի մարտը հույս ունենք 10-15 մլրդ դոլար ծավալով պայմանագրեր կնքել «նավթային պայմանագրերի նոր մոդելի» շրջանակներում», - ասել է իրանցի պաշտոնյան: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Թեհրանը հայտարարել է միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա արտահանած նավթի առաջին խմբաքանակի մասին:
