Ինչ է թաքցնում Փաշինյանը ժողովրդից. Բացահայտում Մոսկվայից

Կա սկզբունքային դիրքորոշման փոփոխություն, և այդ մասին հայկական կողմը, լավ կլինի, առաջին հերթին հրապարակային խոսի սեփական ժողովրդի հետ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մի շարք ոչ հստակ բաներ ցավոք մեր դիրքորոշման մեջ չեն, այլ շատ ոչ հստակ բաներ, մասնավորապես, եթե մենք խոսում ենք հայկական կողմի մասին, նրանց մոտեցումներում է: Եվ հնարավոր է, երբ այնտեղ որոշակիորեն պարզաբանում տրվի այդ մոտեցումներին, այն ժամանակ բոլորի համար շատ բան պարզ կլինի, և մենք ձեզ հետ ավելի շատ հնարավորություն կունենանք պատասխանելու գործնական հարցերի, ոչ թե բացատրել այն, ինչ պետք է հայտարարվեր այդպիսի սկզբունքային դիրքորոշման մասին»,- ասել է Զախարովան: - Բոլոր համար էլ բազմաթիվ անհասկանալի բաներ կան, բայց դա մե՛զ մի ուղղեք: Դա՝ այնտեղ»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները՝ Զախարովան ասել է, որ խնդիրը բարդ է, և եթե «մենք փորձենք դուրս բերել կոնկրետ հայտարարություններ և դրանց որոշակիորեն արձագանքենք, դա անիմաստ է և կհանգեցնի լրացուցիչ բարդությունների»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի քաղաքական մոտեցում, որը հիմնված է «ոչ թե պոպուլիզմի, քաղաքական կոնյունկտուրայի վրա, այլ մի շարք համալիր հստակ քայլերի վրա»: «Բայց եթե գնանք դիրքորոշումները միակողմանիորեն փոխելու ճանապարհով (անգամ փոխելու չէ, հասկացեք, տարբեր իրավիճակների հարցում սեփական դիրքորոշումը վերաձևակերպել գուցե ոչ կտրականապես տարբեր, բայց այնպես, որ այն փոփոխություններ հաղորդի այն գնահատականներին, որոնք տրվել էին նախկինում), ապա դա հետագայում էլ այսպիսի լարվածություն կստեղծի: Դա ակնհայտ է: Եթե կան պայմանավորվածություններ, մարդիկ կամ դրանց հետևում են, կամ չեն հետևում, բայց այդ ժամանակ պետք է ասել, որ մոտեցումները փոխվել են, և այդ մասին պետք է նաև անկեղծ հրապարակային ասել առաջին հերթին սեփական մարդկանց: Հասկանու՞մ եք: Դիվանագիտությունն իհարկե հետաքրքիր բան է և այն ենթադրում է տարբեր մեթոդներ և հնարքներ, բայց մի անգամ էլ. ես այսօր արդեն բազմիցս այս բառն օգտագործեցի. կան սկզբունքային հարցեր, հասկանու՞մ եք, սկզբունքային: Դրանք մարտավարության, ռազմավարության հարցեր չեն. դա պետության դիրքորոշման սկզբունքային ձևակերպման հարցն է»,- ասել Զախարովան:

Ինչ է Կրեմլը հորդորում Փաշինյանի իշխանությանը` բացահայտել, անկեղծ ասել սեփական ժողովրդին... Ընդ որում, ակնարկելով, որ պաշտոնական Երևանի տեսակետներում միմյանց հակասող դրույթներ կան, և որ դա առկա է մի շարք հարցերում։

Ապա հստակեցնում է. «Մենք մեկ հարցի կամ դետալի շուրջ չէ, որ տեսնում ենք հակասություններ․ այդպիսի թեմաները մի քանիսն են, և դրանք լուրջ թեմաներ են։ Մենք գնահատականների միջև տարբերություն ենք տեսնում հարցերում, որոնք լրջագույն նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», - այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը նույն ասել էր Հայաստանի վարչապետի վերջին հայտարարության մասին, թե Երևանը պատրաստ է ընդունել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը։

«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են»,- ասել է ԱԳՆ խոսնակ Զախարովան, հիշեցնելով, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համապարփակ լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արևմուտքը»։

Այսինքն, Մոսկվան հստակ ասում է, որ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են:
Ինչ է թաքնված Մոսկվայի այս ակնարկներում...

Ամեն ինչ շատ պարզ է: Փաշինյանի իշխանությունն ընդունում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, գտնում են ու արդեն քարոզում են, արցախցիները գնան, շփվեն Բաքվի, այսինքն` իրենց հարցերը լուծեն:

Իսկ եթե Հայաստանում իրավիճակից դժգոհներ կան, թող բոլոր խնդիրները լուծեն ռուս խաղաղապահները: Այստեղ էլ Փաշինյանի իշխանությունը գտել է թիվ մեկ պատասխանատուին` դա Ռուսաստանն է:

Կոպիտ ասած, Լաչինի միջանցքը Բաքուն փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում կայացան բանակցություններ: Դժվար չէ կռահել, որ հենց այնտեղ էլ համաձայնություն է ձեռք բերվել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:

Այս մասին հայտարարեց Ալիևը՝ Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում: Ըստ Թևանյանի, Լաչինի միջանցքը շարունակելու է փակված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Եթե ավելի պարզեցնենք Փաշինյանի «խճճած» թեման, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն ընդունել է վաշինգթոնյան պլանը Պրահայում:

Իսկ դրան արդեն հաջորդում է Ադրբեջանի էլ ավելի մեծ ախորժակի դրսևորումը ոչ միայն Արցախի, այլև արդեն Հայաստանի նկատմամբ:

Ու այս համատեքստում Մոսկվան բաց ասում է Նիկոլին` «Դե, խոսի՛ր, պատմի՛ր ժողովրդիդ, թե ինչ ես ընդունել... մեզ ինչո՞ւմ ես մեղադրում...»

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6037 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am