Կա՛մ «գագիկ մելքոնյաքնները» պետք է պատմական պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ Հայաստանն ու Արցախը, երրորդ տարբերակ չկա

Երեկ Հայաստանի ֆեյք գեներալներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը վերջապես խոստովանեց, որ ինքը, ո՛չ Հայրենիք ունի, ո՛չ պատիվ, ո՛չ էլ արժանապատվություն: Նմաններին պատերազմի ժամանակ պատժում են պատերազմի օրենքներով: Սակայն նրա բախտը բերել է, որ այսօր պատերազմ չկա և իր կարծիքով իր տիրոջը կարող է ծառայել, կորցնելով բարոյական բոլոր սահմանները: Երեկ նա, փաստացի, հայտարարեց, որ կողմ է, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին: Եթե հիշենք, որ Գագիկ Մելքոնյանը նաև այն «գեներալներից էր», որ 2008-ի մարտի մեկին անցել էր ընդդիմության կողմը, ապա կարող ենք նշել, որ այն ժամանակ, փաստացի, ճիշտ էր Սերժ Սարգսյանը, ով նշում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է գալ իշխանության, որ Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին:

Դրա ապացույցը ներկայացրեց երեկ Գագիկ Մելքոնյանը: Բացի այդ, այս նույն թեզով են հանդես գալիս այսօրվա բոլոր լևոնանիկոլական տիրույթի գործիչները:

Մենք միշտ նշել ենք, որ չկա առանձնին վերձրած Արցախի և Հայաստանի անվտանգության հարցեր: Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները շաղկապված են իրար հետ: Եվ սույն թեզը հաստատում են նաև այսօրվա Բաքվի իշխանությունները: Ալիևը արդեն խաղի մեջ է դրել, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի համար սկսվել է Հայաստանում նախկինում ապրող ադրբեջանցիների գույքագրումը: Այսինքն, նույնիսկ եթե Հայաստանը ճանաչի Արցախը, որպես Ադրբեջանի մաս, դա չի նշանակի, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հասկացել դա, բայց արդեն իր համար ուշ է և նա հասկանում է, որ իր հանցագործությունների համար պատասխան է տալու: Հենց դրա համար է նա այսօր «աշխատում» Մոսկվայի դեմ, որպեսզի Արևմուտքից ստանա իր և իր ընտանիքի փախուստի իրավունքը: Բնականաբար, թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան քիչ է հետաքրքրում: Բայց, ահա, Գագիկ Մելքոնյանը այդ հնարավորությունը չի ունենալու և ոչ հեռու ապագայում համազգային տրիբունալի առաջ է կանգնելու իր դավաճանական գործունեության համար: Քանզի, եթե նա այդ պատասխանատվությանը չենթարկվի, ապա այդպիսի պատասխանատվության կենթարկվեն Արցախն ու Հայաստանը: Ինչպես ասում են, խնդիրը շատ հստակ է դրված, կա՛մ Գագիկ Մելքոնյանը և նրա նրա նմանները, կա՛մ այս տարածաշրջանում դարերով ապրած հայությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1281 անգամ
Լրահոս
Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am