«Ամենքիս հոգիներն անհանգիստ են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով». Գարեգին Բ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«ՄԵՐ ԽՈՍՔԸ ՌԴ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր, Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ, Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոների առիթով։

Շնորհակալությամբ ստացանք Ռուսաստանի Դաշնության մեծահարգ նախագահ տիար Վլադիմիր Պուտինի կողմից Մեզ շնորհված Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը մեծարգո դեսպան տիար Սերգեյ Կոպիրկինի ձեռամբ: Հայրապետական Մեր մաղթանքներն ու օրհնությունն ենք բերում ի դեմս Ձեզ, պարոն դեսպան, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ ազնիվ ուշադրության և գնահատանքի համար։ Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա։

Հայ- ռուսական փոխհարաբերությունների պատմության ընթացքում, այլև անկախության հռչակումից ի վեր մեր ժողովուրդը զգացել է բարեկամ Ռուսաստանի բարյացակամ վերաբերմունքը և զորակցությունը։ Այսօրինակ բարեկամության ցայտուն վկայության ականատեսը եղանք, երբ Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով դադարեցվեց 2020 թվականի Արցախյան արյունալի պատերազմը, նաև շարունակվում է կարևոր աջակցությունը պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարման, Արցախի մեր ժողովրդի անվտանգության ապահովման, Դադիվանքի և հայոց հնամենի սրբավայրերի պահպանության գործում։ Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։

Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկում ենք հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորման համատեքստում, նաև որպես գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի:

Մեր ժողովուրդների բարեկամության ակունքներում Հայ և Ռուս Եկեղեցիների եղբայրությունն է։ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի՝ ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբոր հետ սերտ գործակցության մեջ ամենայն ջանք ի գործ ենք դնելու հանուն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի մեր եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ մեր բարեկամ երկրներին։

Այս առիթով, հարգարժան պարոն դեսպան, հաճեցեք Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինին Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենարար ավետիսի հետ մեկտեղ փոխանցել Մեր երախտագիտությունը և կենաց արևշատության, հաջողությանց և Ռուսաստանի առջև ծառացած մարտահրավերների ու փորձությունների շուտափույթ հաղթահարման բարեմաղթանքները: Թող Աստված օրհնի և անսասան պահի բարեկամությունը մեր եղբայր ժողովուրդների»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am