Երեկվա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև փաստացի համատեղ ասուլիսները երրորդ կողմից էր կազմակերպված

Շատերը նկատեցին, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գրեթե նույն ժամանակ ասուլիս տվեցին, նույն օրը և մոտավորապես նույն ժամին: Նման զուգադիպությունը պատահական բնույթ չուներ: Մանավանդ, որ երկու կողմն էլ իրար ոչ այնքան հակասում էին, իրենց մեսիջներով, որքան լրացնում էին իրար:

Դատեք ինքներդ: Ըստ Փաշինյանի՝

-Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժի համար պատասխանատու են Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը դրա հետ, որև է կապ չունի: Նույնը կրկնում է Իլհամ Ալիևը:

-ՀԱՊԿ-ը իր առաքելությունը չի կատարում Հայաստանի մասով և ուրեմն նրա կողմից զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չէ:

Նույն կարծիքն ունեն Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան

-Ռուսական ռազմաբազան Հայաստանում ոչ թե ապահովում է Հայաստանի անվտանգությունը, այլ սպառնալիք է: Նույն տեսակետին են Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ցուցադրական այցելությունները Երևան և նրանց հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ, անհետևանք չեն անցել: Մանավանդ որ նրանց կողմից խոստացվել է ֆորս-մաժորների դեպքում, ապահովել անձամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

Այսինքն՝ ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից, Փաշինյանի ընտանիքի ապահովման դիմաց բանաձևը գործի մեջ է դրված, որտեղ զոհի դերում պետք է լինի Հայաստանը և նրա ժողովուրդը: Ճիշտ է, աշխարհը ականատես կլինի հայերի նոր ցեղասպանությանը, բայց Փաշինյանի ընտանիքը հայտնված կլինի ապահով վիճակում: Այս մոտեցմանը, հասկանալի պատճառով, ոչ Ադրբեջանը, և ոչ էլ Թուրքիան դեմ չեն: Նրանք, այդ քայլով ստանում են այն, ինչ դարերով երազել են: Երեկ Իլհամ Ալիևը իզուր չէր խոսում այն մասին, որ շուտով Հայաստանից 90-ականներից տեղահանված ադրբեջանցիները կվերադառնան իրենց հարազատ վայրեր:

Փաշինյանն այլևս չի վստահում Ռուսաստանին, վախենում է Ադրբեջանից, բայց վստահում է Թուրքիային: Փակագծերի մեջ նշենք, որ իր այդ մեսիջներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին տված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Այս ծրագիրն էլ, գրեթե հարյուր տոկոսով համնկնում է Անկարայի և Բաքվի շահերի հետ:

Փաշինյանը ճանաչում է Արցախը, որպես Ադրբեջանի մաս, քանի որ այդպիսին է միջազգային հանրության, այն է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետները: Վերջիններս արդեն ողջունեցին Փաշինյանի այս դիրքորոշումը:

Հայաստանի տարածքի մի մասն օկուպացվել է, ոչ թե Փաշինյանի կառավարման ընթացքում, այլ 30 տարի առաջ: Այսինքն, Հայաստանի ապագայում անկման պարագայում, արդեն նշանակված են մեղավորները և դրանք են՝ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, Ռուսաստանի հետ միասին:

Այսինքն, Փաշինյանն այսօր արդեն հիմնավորում է, թե ով է մեղավոր լինելու, Հայաստանի ապագայում վերացման համար: Իսկ որպեսզի դրա հեռանկարը կասկածի տակ չդրվի, նա նախապես նշում է, որ ոչ մի դեպքում չպիտի միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, որպեսզի թուրք-ադրբեջանական դաշինքը, Արևմուտքի հետ համատեղ կարողանա լուծել հայոց հարցը ամբողջովին:

Ցինիզմը կայանում է նրանում, որ Փաշինյանն իր քայլերով է մոտեցնում Հայաստանը անդունդին, որպեսզի հետո դրա համար մեղադրի նախկիններին և Ռուսաստանին, դրա դիմաց փորձելով ձգտել վաստակել հայկական «տիխանովսկայաի» դափնեկրի կոչման իրավունքը: Չէ որ իր հրեշավոր ծրագրերի կյանքի կոչման դեպքում, չեն լինի ոչ Հայաստանը, ոչ էլ հայ ժողովուրդը այս տարածաշրջանում:

Իսկ, որպեսզի հետագայում չմեղադրվի իր հանցանքի համար, նախապես է ցինիկաբար «զգուշացնում» հայ հանրությանը, թե ճիշտ է ինքը Փաշինյան, իբր խաղաղություն է ուզում, բայց «չար» Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը:

Այսինքն, Փաշինյանն գոնե հանրության մի մասին, դիտարկում է, որպես ոչխարների դաս, որոնք, ըստ նրա, պիտի որ հավատան, որ ինքը՝ Փաշինյանը, չէր ուզենա Հայաստանի կործանումը,բայց միայն իրենից դա կախված չէ, մանավանդ, որ Ալիևը «չար» է, իսկ ռուսների վրա էլ հույս դնել չի կարելի:

Փաշինյանի երեկվա ասուլիսը, կարելի է դիտարկել, որպես ցուցմունք, հետագայի իր քրեական գործերի համար, մանավանդ որ ասուլիսին մասնակցած «Առավոտ» թերթի լրագրողը դրա մասին, ակամայից ակնարկեց և Փաշինյանի կողմից մեծ դիմադրության չարժանացավ:

Սա է իրչականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am 

դիտվել է 490 անգամ
Լրահոս
ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am