Սեյրան Օհանյանը պատասխանում է Նիկոլի երեկվա խայտառակ հայտարարություններին (video)

Զորավարժություններն ընդհանրապես անցկացվում են ոչ թե մարտահրավերներից, սպառնալիքներից խուսափելու, ալ դրանց դիմագրավելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, քանի որ դրանք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ դեռեւս սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը: Եթե ՀԱՊԿ համակարգը, եթե հայ-ռուսական հարաբերությունները նաեւ նրա համար են, որ մենք դիմագրավենք սպառնալիքներին Թուրքիայից, ապա նաեւ հասարակ զորավարժությունները նրա համար են, որ դիմագրավենք այն սպառնալիքները, որոնք գալիս են Ադրբեջանից: Զորավարժությունների հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում նաեւ միջազգային փորձի փոխանակումն է:

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձեւից, որտեղ կատարելագործվում են նաեւ դաշտային պատրաստվածությունը պատերազմ մղելու համար: Երկրորդ, ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե ոչ: Իհարկե չունի: Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել եւ նման միջոցառումները պետք է օգտագործել մեր ԶՈՒ պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,-ասաց Օհանյանը:

Նա նկատեց, որ զորավարժություններով հնարավոր լարվածություն ստեղծելու մասին վարչապետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլեւ այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որի շրջանակներում Հայաստանն աշխատում է:

«Եթե ինքն ասում է, որ տարածաշրջանում լարվածություն կարող է ստեղծել, դա նշանակում է, որ այն խոսքերը, որ Ալիեւի այն խոսքերը, որ չպետք է թույլ տանք, որ հայկական բանակը կայանա, որ լավ չի ընդունում, երբ հայկական բանակը նոր զենք-զինամթերք է ձեռք բերում Հնդկաստանից, սա նշանակում է, որ այդ պայմանավորվածությունն իրողություն է: Դուք չեք տեսնո՞ւմ, որ պարտված իշխանություններն անընդհատ ճնշման, թելադրանքի ներքո են»,-ասաց նա:

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am