Երկու ասուլիս, երկուսն էլ «մի բոյի»

Ինչ-որ «պատահականությամբ» երեկ Փաշինյանն ու Ալիևը մամուլի ասուլիսներ տվեցին, երկուսն իրենց հասարակություններին ներկայացրեցին երկրի վիճակը, անելիքները:

Եթե Ալիևի դեպքում ամեն ինչ պարզ էր ու սպասելի` Հայաստանի հասցեին սպառնալիքների տարափի տեսանկյունից, ապա Փաշինյանն, ինչպես երևում է, նորանոր «բարձունքներ» է գրավում Հայաստանի շահերը հողին հավասարեցնելու տեսանկյունից:

Ի՞նչ է ասում Ալիևը... Ուղղակի մի քանի տողերով անցնենք նրա հիմնական մտքերի վրայով:

Զանգեզուրի միջանցքը կբացվի, չնայած դրանից խուսափելու՝ Հայաստանի փորձերին: Ավելին, Ալիևը նույնիսկ «գլուխ է գովացել», որ փաստաթղթում չեղած բանը ինքը կարողանում է օրակարգային թեմա դարձնել:

Անդրադառնալով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն ասել է՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհաքաղաքական բառապաշար»։ «Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականացնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար», - ասել է Ալիևը, հավելելով՝ դա պատմական անհրաժեշտություն է այլևս։

Հաջորդը` «Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի», սպառնացել է Ադրբեջանի նախագահը` արդարացնելով սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակումը, այն «արդարացված» և «անհրաժեշտ» որակելով: «Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ հայկական կողմին, որ զուր է միջոցներ ծախսում զինվելու վրա», -ասել է Ալիևը, հավելելով՝ «եթե մենք տեսնենք որևէ սպառնալիք, միանգամից այն կվերացնենք, որտեղ էլ այն լինի՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս»։

Հաջորդը` «Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կատարվեն Ադրբեջանի բնապահպանների պահանջները», ասել է Ալիևը:
Հաջորդը` «Չեն ուզում սահմանազատում՝ ուրեմն սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարենք...»

Մյուսը` «Պարզապես ստիպված եմ ևս մեկ անգամ ասել, որ այս տարին կլինի վերջին հնարավորությունը: Հետո կգա 2024թ-ը, հետո 2025թ. կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ախր մի քիչ կարող են չէ՞ սեփական քթից այն կողմ նայել»,- եզրափակել է Ալիևը:

Հաջորդը` «Նրանք, որ ուզում են այնտեղ ապրել Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի»։

Այսինքն, Ալիևը Փաշինյանին տալիս է «վերջին շանսը», հիշեցնելով, որ կգա 2024-ը ու կավարտվի ՌԴ խաղաղապահ առաքելությունը:

Ի՞նչ է ասում Փաշինյանը...

Նա ողջ աշխարհի հայությանն ասաց, որ Ռուսաստանը արդեն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, գումարած` նա նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում:

Այսինքն, եզրակացություն` Արցախում ռուս խաղաղապահները, ըստ Փաշինյանի, վատ են կատարում իրենց պարտականությունները (թեև մի քանի անգամ նշեց, որ ոչ ոք չի վիճարկում, որ հենց ռուս խաղաղապահներն են ապահովում արցախահայության անվտանգությունն Արցախում), ՀԱՊԿ-ն համարժեք չի աշխատում, Հայաստանն էլ կանգնել է անդունդի եզրին:

Իսկ ո՞վ է մեղավոր: Բոլորը` բայց ոչ ինքը: Չէ՞ որ Ադրբեջանը դեռ «30 տարի առաջ է ներխուժել ՀՀ տարածք», չէ՞ որ Ադրբեջանը «դեռ 30 տարի առաջ է լուծել ԼՂ-ի խնդիրը», չէ՞ որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան «դեռ 30 տարի առաջ էին որոշել 2020թ. 44-օրյա պատերազմի ելքը...»:

Ու այսպես շարունակ:

Եվ մեկ էլ պարզ դարձավ, որ Հայաստանի անունից «զիջումներ» անելու «սահմաններն» անգամ Փաշինյանը չգիտի: Իսկ թե ինչո՞ւ` չխորացավ: Նա նման մանր-մունր հարցերով չի զբաղվում, որպեսզի պարզի, ինչո՞ւ Հայաստանը «զիջելու սահմաններ» չունի:

30 տարի առաջվանի՞ց է այդպես որոշված եղել, թե՞ ինչ-որ մեկը ինչ-որ հարցերում կոպիտ սխալներ է շարունակ արձանագրում` պետությունը տանելով կործանման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1272 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am