Որպես ի՛նչ ես ստորագրել նոյեմբերի 9-ը, եթե՝ ՀՀ կառավարությունը չէ, որ պիտի որոշեր ԼՂ ճակատագիրը...

yerevan.today-ը գրում է․ Արցախի, Հայաստանի ու հայության թիվ 1 չուզող Փաշինյան Նիկոլը հունվարի 10-ին լրատվամիջոցներին վերջապես տված իր ասուլիսում հայտարարեց. «Մեծ հաշվով, դեռևս 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ՛, որ պետք ա որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք ա որոշի: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ, և այդ համատեքստում պետք ա որոշվի հարցը»:

Թե «նախկինների» վերաբերյալ ինչ բացահայտ անհեթեթություններ է նա ասել ու ասում, այդ թվում՝ ինչ բացահայտ խեղաթյուրումներ է անում Արցախի հիմնախնդրի ու տասնամյակների բանակցային գործընթացի վերաբերյալ, դեռ դնենք մի կողմ: Վերջին հաշվով, գործ ունենք բազմիցս ստախոսության մեջ բռնված, այդ թվում՝ դատական եղանակով հաստատված ստախոսության մեջ բռնված մերժելի կերպարի հետ: Չնայած, ինչ ասես արժե նիկոլական այն տրյուկը, երբ բանակցային տարբերակը (ասենք, «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը) նա ներկայացնում է որպես վերջնականորեն հաստատված մի բան: Եվ, օրինակ, Արցախի կարգավիճակի հստակեցման հանրաքվեի վերաբերյալ բանակցային դրույթը դնում է նույն հարթության վրա, ինչ ԼՂՀ անկախության Հռչակագիրը (1991թ. սեպտեմբերի 2) և ԼՂՀ անկախության Հանրաքվեն (1991թ. դեկտեմբերի 10): Սա ավելին է, քան դեպքերի և իրողությունների, դրանց բնույթի ու քաղաքական բովանդակության միտումնավոր խեղաթյուրումը: Բայց, էլի՝ առժամանակ թողնենք այդ հարցերը և կենտրոնանանք բացառապես վերը մեջբերված նիկոլիզմի վրա:

Եվ այսպես. 2018 թվականին, ասում են՝ օտար ու թշնամական ուժերի հնարավոր աջակցությամբ, զավթելով ՀՀ պետական իշխանությունը և հռչակվելով «ՀՀ վարչապետ», Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հենց այդ պահից իր և իր խմբակի դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չպետք է որոշի Արցախի, կներեք, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, այլ դա պետք է անի ԼՂ ժողովուրդը, ըստ որում՝ բացառապես ադրբեջանական իշխանությունների հետ հաղորդակցվելու միջոցով:

Ու այստեղ շատ կոնկրետ հարց է ծագում. դու, Նիկոլ Փաշինյան, որպես ո՛վ կամ որպես ի՛նչ էիր նույն 2018 թվականի սեպտեմբերի 30-ին, Դուշանբեում, վերելակի մեջ հանդիպում Իլհամ Ալիևին: Ո՞ւմ էիր ներկայացնում, «խոզ խանձողների ֆեդերացիա՞ն», թե՞ «լոբի մաքրողների ասոցիացիան»:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյան, եթե ըստ ձեր խմբակի դիրքորոշման, ՀՀ կառավարությունը բացարձակապես ոչ մի կապ չպետք է ունենար Արցախի և Արցախի հայության ճակատագրի որոշման հետ, դու և քո նշանակած ԱԳ նախարարները որպես ինչացո՞ւ էին մասնակցում բանակցային գործընթացին, որպես ո՞վ էին հանդիպում Ալիևի ներկայացուցիչների հետ:

Դու, այդ դիրքորոշման համատեքստում, առհասարակ ո՞վ էիր, որ գնայիր Ստեփանակերտ և Վերածննդի հրապարակում 2019 թջվականի օգոստոսի 5-ին հայտարարեիր. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Դու, Նիկոլ Փաշինյան, ո՛վ կամ ինչացո՛ւ էիր, քո իսկ հռչակած դիրքորոշման տրամաբանության մեջ, որ 2018թ. օգոստոսի 17-ին, արդեն Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեցիր. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

Դու սա հայտարարել ես Երևանում, հավաքված մոլորյալ կողմնակիցներիդ բազմության առաջ, նրանց հավաստիացնելով, թե այդ իրենք պիտի որոշեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Իսկ հիմա ելել ու «գնդակահարության պատի տակ կանգնածի» դիլխոր առոգանությամբ «երգում» ես այն մասին, թե՝ «ՀՀ կառավարությունը չէ, որ պետք ա որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»:

Լավ, սա ի՞նչ է, եթե ոչ օյինբազություն: Չնայած, ուրիշ ի՛նչ կարելի էր սպասել մեկից, ում կրեդոն, պատկերավոր ասած՝ «յալանչիզմն» է:

Ամենի՛ց կարևորը: Դու ո՛վ ես առհասարակ և ի՛նչ իրավունքով ես 2020-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրել Արցախի ամբողջական շրջաններ թուրքին հանձնելու վերաբերյալ:

Առհասարակ, եթե Նիկոլ Փաշինյանի համոզմունքն ու դիրքորոշումն այն է եղել, ինչպես ինքը բացահայտ խոստովանեց, որ «ՀՀ կառավարությունը չէ, որ պետք ա որոշի...», ապա տակը մնում է մեկ բան. ուրեմն այդ խմբակը, նրա գլխավորությամբ, իշխանության էր բերվել միայն մեկ բանի համար, այն է՝ Արցախը թշնամուն հանձնելու, Հայոց բանակը կործանելու, թուրքերի առաջ Հայոց բերդի դարպասները կրնկի վրա բացելու նպատակով:

Ի դեպ, եթե դու, որպես ՀՀ կառավարություն չպետք է որոշեիր ԼՂ ճակատագիրը, որպես ո՛վ կամ որպես ի՛նչ էիր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարներ փոխում, հատկապես՝ 2018-20 թվականներին ու խաղում մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ:

Հա, Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում «լեգիտիմություն» բառը, հնարավոր է անգամ չհասկանալով այդ եզրույթի բովանդակությունը: Ըստ այնմ, այսօր Ն.Վ. Փաշինյանի արած պաշտոնական հայտարարությունից ուղիղ գծով բխում է հետևյալ բացահայտ եզրակացությունը՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ներկայացրած կառավարության որևէ ներկայացուցիչ բացարձակապես ոչ մի իրավասություն և որևէ լիազորություն չեն ունեցե՛լ և չունե՛ն՝ Արցախի ու Արցախի հայության վերաբերյալ որևէ որոշում ընդունելու, որևէ փաստաթուղթ ստորագրելու համար: Իսկ ինչ էլ ընդունել կամ ստորագրել են, լիովին անօրինական է, ոչ լեգիտիմ, անպետք թղթի կտո՛ր:

Ու, առհասարակ, մեր ինչի՞ն է պետք որևէ մեկը, որպես ՀՀ իշխանություն, եթե նրա դիրքորոշումն այն է, թե՝ Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը որոշելու հարցում ինքը... «ժիլետի թևք» է:

դիտվել է 588 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am