Նիկոլ Փաշինյանի ասուլիսի գլխավոր նպատակը

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով դասական տիպի արկածախնդիր գործիչների շարքին է պատկանում գիտեն բոլորը: Բայց դժվար էր պատկերացնել, որ Փաշինյանը ռիսկ կաներ իր անձնական շահերի համար խաղադրույքի աներ մեր ժողովուրդի անվտանգության վրա: Այսօրվա իր ասուլիսի ժամանակ նա փորձեց բացել այդ վերջին «oվերտոնի պատուհաններից» մեկը, հրապարակավ նշելով, թե իբր ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում ոչ թե օգնում են, այլ վնասում են Հայաստանի անվտանգությանը:

Նման աննախադեպ բնույթի ռիսկային հայտարարություն նա չէր անի, եթե վախի զգացում ունենար: Սակայն իր այդ անպատժելիության զգացումի պատճառով է նա որոշել, որ կարող է անգամ Հայաստանի ողջ բնակչությանը դնել ռիսկի տակ:

Հայ ժողովուրդի պատմության ընթացքում այս աստիճանի աննախադեպ բնույթի դավաճանական ակտ դեռ չի գրանցվել:

Փաստացի նա ցինիկաբար ընդունում է, որ Ադրբեջանի կողմից կա ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի համար սպառնալիք: Ավելին, նա նույնիսկ հայտարարում է, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց հենց Ադրբեջանը պատրաստ չէ դա անել Հայաստանի մասով: Որից հետո նշում է, թե իբր ռուսական զորքերի առկայությունն է խանգարում դա անել: Այսինքն, իր արևմտյան պատվերի կյանքի կոչման համար, նա փորձում է զոնդաժ անել, թե ինչպես կարձագանքի Հայաստանի 3 մլն քաղաքացիները:

Իր հոգու խորքում խոստովանում է, որ բանտում եղած ժամանակ, նա իրեն ավելի լավ էր զգում, քան այսօր, կարծես խոստովանելով, որ հայտնվել է դրսի խոստումների ծուղակի մեջ և չգիտի թե ինչպես դրանից դուրս գալ:

Իր այս ասուլիսով նա փաստացի բացահայտեց, թե ինչ են ուզում իրենից իր արևմտյան տերերը, այն է հայ ժողովուրդին ավետել, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից:

Նման վտանգավոր իրավիճակյում հայ ժողովուրդը երբեք չէր եղել վերջին երեսուն տարիների ընթացքում: Ճիշտ է 100 տարի առաջ, նույն այդ Արևմուտքը հերթական անգամ խաբեց ու քցեց Հայաստանին, որի արդյունքում մեր երկրի տարածքը 55 հազար քռ. կմ–ից կրճատվեց և դարձավ 30 հազար: Իսկ այսօր, պարզվում է նրանց դա էլ է քիչ, նրանք ուզում են, որ ռուսական զորքերը հեռանան Հայաստանից, որպեսզի կրկնվի ցեղասպանությունը: Ճիշտ է նրանք մի լավ «կլացեն» մեր զոհերի համար, հետո ձևի համար «կդատապարտեն» Թուրքիային և Ադրբեջանին, որից հետո կսկսվի նրանց նոր համագործակցության դարաշրջանը, ինչպես որ Սևրից հետո, Լոզանով այդ նույն Արևմուտքը կրկին թուրքերի հետ սկսեց իր համագործակցության դարաշրջանը:

Ահա Արևմուտքի ողջ ծրագրերը մեր տարածաշրջանի մասով, որտեղ չեն լինի, ոչ ռուսական ազդեցությունը, որ էլ հայերը: Եվ այս ամենը նրանք ուզում են իրականացնել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1934 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am