Զգուշացում Իրանից. Լարվածություն Թեհրան-Բաքու հարաբերություններում, հայ-իրանական հարաբերություններից դժգոհ Անկարա

Թեհրանը դեմ է իր միջազգային սահմանների փոփոխություններին

Իրանը դեմ է իր միջազգային սահմանների փոփոխություններին, պաշտոնական Թեհրանի այդ դիրքորոշումը այս անգամ հնչել է Ադրբեջանի և Իրանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախօրեին թուրքական Անթալիայում։ «Մենք չենք ընդունում սահմանի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն»,- հայտարարել է Իրանի օրենսդիր մարմնի ղեկավար Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և հավելել. «Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն անթույլատրելի են»,- փոխանցում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ այդ հանդիպմանը, ըստ «Ազատության», իրանցի պաշտոնյան չի հստակեցրել, թե որ արտատարածաշրջանային երկրների միջամտությունը պետք է կանխվի, և ինչու է Թեհրանը շարունակաբար մտավախություն հայտնում սահմանների հնարավոր փոփոխության կապակցությամբ։

Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածության ֆոնին, որը չի մարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր։

Իրանի իշխանությունները Բաքվին մեղադրում են իրանական սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։ Թեև Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները, երկու հարևան երկրներն էլ, ի վերջո, որոշել են անցյալում թողնել զորավարժություններով, փոխադարձ կոշտ մեղադրանքներով ուղեկցված լարվածությունը։ Թեհրանի մտահոգությունը, սակայն, չի մարում։

Իրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել նաև Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքով է անցնում հայ-իրանական 35 կիլոմետր երկարությամբ սահմանը, որն ինչպես Հայաստանի, այնպես էլ 13 պետությունների հետ սահմաններ ունեցող Իրանի ամենակարճ պետական սահմանն է։

Արձանագրում Թեհրանից` Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ի պատասխան Սյունիքով միջանցք չտրամադրելու Երևանի դիրքորոշման

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինի համոզմամբ՝ Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ի պատասխան Սյունիքով միջանցք չտրամադրելու Երևանի դիրքորոշման։ «Ադրբեջանի հանրապետությունը պետք է ընդունի, որ Սյունիքի միջանցքը գտնվում է Հայաստանի ներսում, և Երևանն իրավունք ունի դրա նկատմամբ ինքնիշխանություն սահմանել»,- ըստ «Ազատության», իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերել Tehran times պարբերականը։

2012-2016թթ. Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարած Փաքայանի խոսքերով՝ Երևանն իր հերթին պետք է ընդունի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության տակ է, և խնդիրը պետք է լուծի՝ հիմք ընդունելով այդ իրականությունը»։

Փաստելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը հայտնվել են ծանր իրավիճակում, Փաքայանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների «այդ գործողությունները հակասում են մարդու իրավունքների չափանիշներին, ինչի հետևանքով անմեղ մարդիկ վտանգի են ենթարկվում և տառապում»։

Իրանի ԱԳՆ խոսնակը չի հերքել Բաքվի հետ տարաձայնությունների առկայությունը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քենանին չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը։ «Մենք գտնում եք, որ երկու երկրների միջև որոշ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- ըստ «Թուրան» գործակալության, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Միաժամանակ նա հերքել է պնդումները, թե Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները սառն են, նշելով, որ չնայած որոշ թյուրըմբռնումներին՝ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալ են։

Անկարան անհանգստացած է Հայաստան-Իրան համագործակցությունից

Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։ «Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ՝ մեզ են։ Մենք այս մասին ևս խոսում ենք իրանական կողմի հետ և ցանկանում ավելի մանրամասն խոսել», - ըստ Ermenihaber-ի` հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված է այն առողջ հաղորդակցումից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և նաև Վրաստանը։

Ավելին՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022 թվականը, որոշակիորեն աճ գրանցելու միտում ունի, առաջիկայում եռակողմ՝ այն է պաշտոնական Անկարայի մասնակցությամբ որևէ հարթակում առավել կենտրոնացված և մանրամասն քննարկելու մտադրության մասին։

Ermenihaber-ը ներկայացրել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանի տեսակետը: Նրա կարծիքով՝ Քալընի խոսքերը վկայում են այն մասին, որ Անկարան Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու և դիրքերն ամրապնդելու համար այս դեպքում որպես պատրվակ օգտագործելու է Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները, որոնց թվի աճն էլ ուղիղ համեմատական է Հայաստանի դեմ Բաքվի պահանջների շարունակմանը։ «Թուրքիան այդ նախաձեռնությամբ, որը, հնարավոր է ներկայացնի որպես «միջնորդական», փորձելու է կանխել Իրանի ակտիվությունը Հարվային Կովկասում»,- Ermenihaber.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նույնպես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի, ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներով Հարավային Կովկասում սեփական շահերը բավարարելու համատեքստում արդեն բացահայտ և ակտիվ մրցակցության մեջ է Իրանի և Ռուսաստանի հետ։ «Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա արդյունքներով Թուրքիան և նաև Ռուսաստանը հաջողեցին Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից՝ Իրանն այժմ, օգտվելով ուկրաինական ճակատում առաջացած բարդությունների պատճառով մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացումից, փորձում է վերադառնալ զարգացումների կիզակետ։ Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիությունը և հետևաբար նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տապալումը, բարձրաձայնելով հստակ դիրքորոշում՝ Իրանը փորձում է ամրապնդել դիրքերը Հայաստանում, ինչպես նաև, կրոնական գործոնի օգտագործմամբ, ակտիվանալ Ադրբեջանում՝ այդպիսով մնալով մեր տարածաշրջանում»,- այս մասին Արմեն Պետրոսյանը նշեց Ermenihaber.am-ին տված մեկնաբանությունում։

Փորձագետը միաժամանակ ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը հստակ մեխանիզմներ է գործարկում Իրանի հավակնությունները զսպելու համար՝ հավելելով, որ Իբրահիմ Քալընի հայտարարությունը դիտարկելի է քաղաքական մեխանիզմների գործարկման հարթությունում, իսկ 2022-ի դեկտեմբերին ականատես ենք եղել նաև ռազմական հարթությունում այնպիսի քայլերի, ինչպիսին էր Ադրբեջան-Իրան սահմանին Թուրքիա-Ադրբեջան երկկողմ զորավարժությունը և դրանով տրված ուղերձն առ այն, որ դա նաև ուղղված է Իրանի դեմ։

Կայքը նշում է, որ հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական մերձիշխանական լրատվամիջոցները, և սյունակագիրները ևս, ակտիվ հակաիրանական թեզեր տարածելուն զուգահեռ, շեշտում են Հարավային Կովկասում Թուրքիայի ավելի մեծ դերակատարում ստանձնելու հեռանկարի և հաճախ նաև անհրաժեշտության մասին։

Թուրքական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Haber7-ը, YeniAkit-ը, Milliyet-ը, հրապարակում են հոդվածներ և լրատվանյութեր, որոնցում Թեհրանը մեղադրվում է Հայաստանին և հայերին աջակցելու, Ադրբեջանի դեմ հրահրելու և անգամ զինելու մեջ։

Իրանը ներկայացվում է, որպես «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ հանդես եկող հիմնական կողմերից մեկը և որպես նրա հիմնական մտահոգության պատճառ է ներկայացվում վախն այն բանից, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազդեցիկ կդառնան տարածաշրջանում։ Մինչդեռ երկրորդական են ներկայացվում «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Թեհրանի համար ծագելիք խնդիրները՝ Սև ծով և ՌԴ հասնելու հետ կապված։

Երկրորդական են ներկայացվում նաև Հարավային Կովկասում ունեցած Իրանի թեկուզև ոչ մեծ ազդեցությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տարանցիկ երկիր լինելու իր նշանակությունը կորցնելու հետ կապված հարցերը։

Ի դեպ, առաջիկա օրերին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այցելելու է Թուրքիա։

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2324 անգամ
Լրահոս
Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան Ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. Դանիելյան Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական կարգավորման մասին Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը Զելենսկին կտրուկ հրաժարվել է դուրս բերել ուկրաինական զինված ուժերը Դոնբասից Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ հայտարարվեց Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ ԱՀԾ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է․ Պեսկով Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am