CNN-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին

CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների,Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը:

Հոդվածի հեղինակը հայտնում է, որ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր հերթին նախազգուշացրել է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի և ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ օրինական խնամակալներից՝ գտնվելով արգելափակված ճանապարհի մյուս կողմում: Չնայած սրան, հեղինակի խոսքով, Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերը չեն հուսահատվում և մշտապես օգնում են միմյանց:

«ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղի ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որևէ նշանակալի քայլ անել: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը», - նշվում է հոդվածում:

Հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր:

«Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանն, օգտագործելով նավթից և գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ», - նշվում է հոդվածում:

«Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել՝ առևտուր իրականացնելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետևանքով իրավիճակը կարող է լուրջ և մահացու ելքի հանգել:

Ըստ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինի, ով ուսումնասիրում է տարածաշրջանը, եթե համաշխարհային տերությունները անուշադրության մատնեն իրավիճակը, ապա կարող է էթնիկ զտման վտանգ առաջանալ: Ռուբինը գտնում է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում անզոր չէ, և Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու ուղիղ լծակների ունի՝ օգտագործելով դիվանագիտական և տնտեսական գործիքներ:

Հոդվածի հեղինակը հավելում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ ունեն գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին»։

«Այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաև ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում… ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արևմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ողջ կշռով՝ շտկելու սխալը», - եզրափակում է հոդվածի հեղինակը:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am