Թրամփի նոր թիրախը. սպասե՞լ պատերազմի

ԱՄՆ-ի կողմից կոշտ քաղաքականություն է դրսևորվում Փհենյանի նկատմամբ: Լարվածությունը Կորեական թերակղզու շուրջ աճեց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան սպառնաց հրթիռակոծել Գուամ կղզին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակադարձեց. «ԱՄՆ-ի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»: «Պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց այն մեծ է» ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերթ ՄըքՄասթերը, խոսելով Հյուսիսային Կորեայի հետ առճակատման մասին, նախօրեին ասել է, որ պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց այն ավելի մեծ է, քան տասը տարի առաջ, հայտնում է «Ազատությունը»: Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հավելել է, որ դիվանագետները պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջնորդությամբ լուրջ աշխատանք են իրականացնում հնարավոր նոր սադրանքների դիմելուց Կիմ Չեն Ինին հետ պահելու համար: ԱՄՆ-ի «համբերության բաժակը լցվել է» Խնդիրը մեկնաբանել է նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն՝ ասելով․ - «Հենց այս պահին պատերազմի վտանգ չկա, Հյուսիսային Կորեայի հարձակման անմիջական վտանգ չկա: Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա այդ մասին, վարչակազմն ամեն բան անում է, նախագահը հետախուզության կառույցներին և պաշտպանության նախարարությանը կարգադրել է ամեն կերպ պաշտպանել Ամերիկան այդ վտանգից»: Նրա փոխանցմամբ՝ Վաշինգթոնը ցանկանում է, որ Փհենյանում գիտակցեն՝ այլևս չկա ԱՄՆ-ում այն «ռազմավարական համբերությունը», որից օգտվելով Հյուսիսային Կորեան զարգացրել միջուկային զենք ստեղծելու ծրագիրը: «Համբերության բաժակը լցվել է», - ասել է ԿՀՎ-ի ղեկավարը: «Միջուկային և հրթիռային ծրագիրը՝ սպառնալիք մարդկության համար» ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը մեկնել է տարածաշրջան և Սեուլում արդեն հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինին ու հարավկորեացի զինվորականներին: Նա հավաստիացրել, որ ԱՄՆ-ն ամեն բան կանի այդ երկրի անվտանգությունը երաշխավորելու համար: ԱՄՆ զինված ուժերի խոսնակ կապիտան Դերիլ Ջեյմսի փոխանցմամբ, գեներալը ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագիրը «սպառնալիք է ամբողջ մարդկության համար»: Դանֆորդն ընդգծել է, որ «Ամերիկան պատրաստ է ռազմական բոլոր միջոցներով պաշտպանել թե իրեն և թե դաշնակիցներին»: «Ինչ էլ պատահի՝ խնդիրը պետք է խաղաղ քայլերով լուծել» Նախագահ Մունը, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ ռազմական տարբերակները կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե սպառվեն դիվանագիտական և տնտեսական միջոցները: Մունի փոխանցմամբ, պետք է ամեն ինչ անել Կորեական թերակղզում նոր պատերազմը կանխելու համար: «Ինչ էլ պատահի, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը պետք է լուծել խաղաղ քայլերով», - ասել է Հարավային Կորեայի նախագահը: Դանֆորդը կարևորում է Չինաստանի դերը ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը կայցելի նաև Ճապոնիա և Չինաստան: «Մենք կփորձենք ամեն բան անել այս դրությունից առանց պատերազմի դուրս գալու համար», - հարավկորեացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ նշել է գեներալը: Այսօր Սեուլում տեղի է ունեցել նաև նրա ասուլիսը: «Հյուսիսային Կորեայի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշումը արդյունավետ դարձնելու, Հյուսիսային Կորեայի ապամիջուկանացումը իրականացնելու համար անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը: Ես նկատի չունեմ միայն այն, որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պատժամիջոցներին կողմ են քվեարկել․ նրանք պետք է նպաստեն, որ պատժամիջոցներն իրականացվեն: Դա է այն ուղերձներից մեկը, որը կտանեմ Չինաստան»,- ասել է Դանֆորդը: Փհենյանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել Մինչդեռ Հյուսիսային Կորեայում լույս տեսնող Minju Joson («Դեմոկրատական Կորեա») օրաթերթը գրել է, թե «Հյուսիսային Կորեան պատրաստ է մղել ցանկացած պատերազմ, որն Ամերիկան կառաջարկի»: Իսկ Մոսկվան և Պեկինը կողմերին զսպվածության կոչեր են ուղղել: Ռուսաստանը և Չինաստանը առանձին հայտարարություններով մտահոգություն են հայտնել Կորեական թերակղզու շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչեր են ուղղել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am