Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:
Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար:
Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր»:
Մասնավորապես, նշված անձնագրային ծառայությունները կարելի է կնքել շաբաթվա հետևյալ օրերին՝
1) Երկուշաբթի
Վայք (020)
Արարատ (025)
Արարատ (026)
Արտաշատ (027)
Գորիս (032)
Ջերմուկ (035)
Եղեգնաձոր (037)
Կապան (041)
Մասիս (044)
Մեղրի (045)
Արմավիր (048)
Սիսիան (051)
Վաղարշապատ (057)
Մեծամոր (060)
Քաջարան (061)
Բաղրամյան (063)
2) Երեքշաբթի
Կոտայք (019)
Վարդենիս (031)
Գավառ (040)
Մարտունի (043)
Նոր Հաճն (058)
Բյուրեղավան (059)
3) Չորեքշաբթի
Դիլիջան (036)
Իջևան (038)
Ճամբարակ (042)
Նաիրի (046)
Նեյոմբերյան (047)
Հրազդան (049)
Սևան (050)
Տավուշ (056)
Չարենցավան (062)
4) Ուրբաթ
Մուշ (016)
Տարոն (018)
Ամասիա (021)
Անի (022)
Ապարան (023)
Արագած (024)
Արթիկ (028)
Աշտարակ (029)
Ախուրյան (030)
Գուգարք (033)
Աշոցք (034)
Տաշիր (039)
Սպիտակ (052)
Ստեփանավան (053)
Թալին (054)
Թումանյան (055)
Կումայրի (064)
Բազում (066)
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը