23 օրվա մենություն․ նիկոլենք սպասում են Արցախի կործանմանը

Արդեն 23 օր է փակ է Լաչինի միջանցքը։ Արցախը շրջափակված է։ Շուրջ 120 հազար մարդ զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից։

Արցախում վերջացել են առաջին անհրաժեշտությա բազմաթիվ ապրանքներ։ Սա անվտանգային, հումանիտար ճգնաժամ է, որի վերջը չի երևում։

Ալիևը փակել է Լաչինի միջանցքը՝ հիմնվելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման վրա։ Ըստ այդ դիրքորոշման՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Ալիևը փակել է «իր» Արցախի ճանապարհը, որպեսզի խնդիրներ ստեղծի արցախահայության ու ռուս խաղաղապահների համար։

Ռուսաստանը չի ուզում ուժ կիրառել, քանզի չի կարող Ուկրաինային զուգահեռ երկրորդ ճակատ բացել։ Բայց կա ավելի լուրջ խնդիր։ Բանն այն է, որ ռուս խաղաղապահները մենակ են մնացել Արցախը պաշտպանելու հարցում, քանզի Հայաստանն՝ ի դեմս իր իշխանության, գործում է Ալիևի հետ համատեղ։

Արցախը 23 օր է փակ է, բայց Նիկոլ Փաշինյանը խնդիրը գցել է ռուսների վրա ու միացել ադրբեջանական կողմին՝ Արցախն ադրբեջանական համարելով։

Նիկոլի քաղաքականությունն Արցախի մասով հետևյալն է՝

1․ փող եմ տալիս և վերջ,

2.ռուսներն են վերցրել Արցախի ու Լաչինի միջանցքի պաշտպանության պարտավորությունը, թող ռուսներն էլ մտահոգվեն Արցախով, հատկապես որ իրենց է պետք Արցախը ռազմաբազա ունենալու համար,

3.թող ղարաբաղցիները լեզու գտնեն Բաքվի հետ, Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հարցով չի զբաղվելու, քանզի այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։

Արցախը մենակ է մնացել, ավելի ճիշտ՝ դավաճանվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանն ու Ալիևը հիմա պայքարում են ռուս խաղաղապահների դեմ։

Իր ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ձևակերպեց, որ իրեն չի հետաքրքրում Արցախը, քանզի այն ինքը համարում է միրաժ, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...

Նիկոլն առաջ է քաշում «Արցախը հանձնենք, որ 29.800 քառակուսի կիլոմետրը պահենք» կարգախոսը, բայց դա դավաճանական ծրագիր է ոչ միայն Արցախի, այլ առաջին հերթին Հայաստանի դեմ, քանզի Արցախի հանձնմանն անմիջապես հետևելու է Հայաստանի մյուս մարզերի հանձնումն ու Երևանի կապիտուլյացիան։

Նիկոլն իրականում 29.800–ի վրա էլ թքած ունի։ Եթե 29.800 քառակուսի կիլոմետրը Նիկոլի համար կարմիր գիծ լիներ, ապա նա պետք է քայլեր ձեռնարկեր, որովհետև թշնամին արդեն 150–ով կրճատել է 29.800–ը, սակայն նիկոլենք ոչինչ չեն անում։ Ձևը գտել են՝ մեղադրում են Ռուսաստանին, որ Հայաստանի փոխարեն չի կռվում։ Այդ տրամաբանությամբ՝ նիկոլենք փաստացի կարմիր գիծ չունեն, քանզի վաղը թշնամին կարող է Սյունիքը, Տավուշը կամ Գեղարքունիքը գրավել։ Նիկոլն այդ դեպքում ընդամենը կհայտարարի, որ դա անթույլատրելի է, դա իրենց կարմիր գիծն է, կմեղադրի ռուսներին և վե՛րջ։

Այս ամենից ելնելով՝ կարող ենք պնդել, որ 23 օր է ոչ միայն Արցախն է շրջափակված, այլ նաև Հայաստանը։ Բայց կառավարությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել ու հանրությանը շարունակում է կերակրել «խաղաղության դարաշրջանով»։

Նիոկլենք սպասում են Արցախի կործանմանը, որպեսզի, իբր, իրենց պատկերացրած երկիրը կառուցեն։ Բայց կոնկրետ Նիկոլը շատ լավ գիտի, որ Հայաստանի կործանման քաղաքականություն է վարում։ Իսկ թե ինչու է այդպես վարվում, շատ պարզ՝ իր կաշին փրկելու գինը Հայաստանի կործանումն է։ Ինքն արևմտաթուրքական ծրագրերին, այն է՝ հակաիրանական ու հակառուսական քաղաքականությանը «այո» է ասել՝ դիմացը ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ։ Ինքը փախնելու է՝ իր հետևից թողնելով մահեր ու ավերածություններ։ Այս ամենը կանխելու համար շատ քիչ ժամանակ է մնացել։

2023–ը շատ վճռորոշ ու ճակատագրական է լինելու Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am