ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կկայանա մարտին
Միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կկայանա մարտի 7-ին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիա Շինասը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եվրահանձնաժողովը ձգտում է իրականացնել Թուրքիայի հետ գործողությունների պլանը, մասնավորապես գագաթնաժողովը, որը կկայանա ենթադրաբար մարտի 7-ին»,- ասել է նա:
