Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից
Ապստամբ հուսիթներին ենթարկվող Եմենի անվտանգության ծառայությունները Սանայում, առանց որևէ մեղադրանք առաջադրելու, ձերբակալել և անհայտ վայր են տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատան երեք աշխատակցի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Ձերբակալվածներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
