Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակվել են 800 ռուսաստանցիներ
«Ռոսպոտրեբնադզորը» 832 բողոք է ստացել Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ հիվանդների մոտ 77 տոկոսը երեխաներ են։ Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Թուրքիան համաձայնել է ընդունել ռուս մասնագետների պատվիրակություն՝ հանրապետությունում Կոկսակի վիրուսի հետ կապված իրավիճակի գնահատման համար։
