«Դատելով մեր կյանքում տեղի ունեցող երևույթներից, տպավորություն է, ասես Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել ։ Դատելով փողոցում տիրող տրամադրություններից դժվար է հետևություն անել , որ ունենք կենսական գոյության խնդիրներ։ Ժողովրդին չեմ կարող մեղադրել , ի վերջո հանրային տրամադրությունների ձևավորման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունններն են , որքան էլ մեզ մեղադրեն, որ ամեն ինչում թիրախավորում ենք իշխանություններին, բայց և այնպես, թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են։ Եթե իշխանությունը հնարավորություն ունի, իր վարկանիշը բարձրացնելու նպատակովնման հանրային տրամդրություններ ձևավորել, ինչո՞ւ չի կարող այդ տրամադրությունները ձևավորել Ացախի հարցում ,Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում, իրականությունը պետք է շատ կոնկրետ պատկերներով ներկայացվի , ոչ թե մարդկանց ուշադրությոնը շեղել իրական խնդիրներից։
Վարչապետը կառավարության նիստում խոսեց Լաչինի միջանցքից ՝ ուղղակիորեն դրանում մեղադրելով ռուս խաղաղապահներին։ Քաղաքագիտական շատ խորը գիտելիքներ անհրաժեշտ չէ ունենալ , որպեսզի հասկանաս, որ յուրաքանչյուր գործողություն կարող էր արդյունավետ լինել, երբ պահպանվում է հետևողականությունը․ դու չես կարող երկու տարի առաջ , պատերազմից հետո հայտարարել, որ Շուշին հայկական չէ , հայտարարել , որ հնարավորություն չունենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը, հայտարարել, որ միջազգային որևէ փաստաթուղ թ գոյություն չունի, որ Արցախը ճանաչված է Ադրբեջանի կազմից դուրս և հետո հանկարծ Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերից մեղադրես ռուս խաղապահներին»,-այս մասին Երկիր Մեդիա հ/ը-ի եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը