ԵՊՀ-ում ֆինանսական դեֆիցիտ է առաջացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանն ընթացիկ տարվա բյուջեն փակել է պակասորդով, ԵՊՀ մեր աղբյուրները մոտ 2 միլիարդ դրամի մասին են նշում։ Սա նշանակում է, որ մայր բուհում չհաշվարկված կամ, պատկերավոր ասած, ամբախ-զամբախ ծախսեր են արել։ Պակասող մասն էլ լրացրել են ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ժամանակվա խնայողությունների ֆոնդից։ Եվ չնայած փաստը լուրջ խնդիր է եկող տարվա համար, սակայն ուշագրավ է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախօրեի նիստում հավանություն է տվել ռեկտորի ներկայացրած հաշվետվությանը` բավարար գնահատել 2021-22 ուստարվա գործունեությունը։

Ինֆորմացիայի վերաբերյալ ԵՊՀ խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք, սկզբում նա գրավոր հարցում ուզեց՝ ասելով, որ երկար գործընթաց է, ապա մի քանի րոպե անց, չսպասելով հարցմանը, կապվեց մեզ հետ՝ ասելով, որ մի բան էլ ավելցուկով են փակել՝ 600 մլն դրամով, իսկ հաշվետվությունը կներկայացնեն ապրիլին։ Մինչդեռ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստին ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը բառացիորեն խոստովանել է պակասորդի մասին, եւ դա տեղ է գտել պաշտոնական հաղորդագրության մեջ:


««Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2023 թ․ համախմբված եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը՝ հավաստելով, որ ԵՊՀ 2023 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է, իսկ դեֆիցիտի լրացման աղբյուրը 2023 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է»,- ասել է Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 292 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am