Փաշինյանը կօգնի Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի հարցում

Թուրքիայի խորհրդարանից առաջարկել են Թուրքիայի նախագահ Էրդողանին տալ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Զարմանալի չի լինի, եթե Արևմուտքն ընդառաջ գնա թուրքերի այդ առաջարկին։

Եթե հանուն գազի ԵՄ–ում հիացած են Ալիևով, ապա ինչո՞ւ չպետք է հանուն գլխակեր Թուրքիայի հետ լեզու գտնելու մրցանակ չտան Էրդողանին։

Մրցանակի հավակնորդների մեջ Էրդողանի հայտնվելն արդեն արժեզրկում է Խաղաղության Նոբելյան մրցանակի գաղափարը։ Բայց դա Արևմուտքին չի մտահոգում։

Եթե Էրդողանն այդ մրցանակը ստանա, ապա Արևմուտքի երկակի ստանդարտները, երեսպաշտությունը, դեմագոգիան ռեկորդներ կսահմանեն։ Ինչևէ։

Էրդողանը բոլոր շանսերն ունի այդ մրցանակը ստանալու։ Թուրքական բայրաքթարները սպանեցին հազարավոր հայորդիների։ Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, Լիբիայում մարդիկ զոհվում են նաև թուրքական քաղաքականության արդյունքում։ Ուրիշ էլ ո՞ւմ պետք է խաղաղության մրցանակ տան, եթե ոչ Էրդողանին՝ արյունոտ բերանով այդ պանթուրքիստ–պանիսլամիստին։

Եթե հանկարծ Արևմուտքը տատանվի իր որոշման մեջ, ապա թուրքերը կարող են որպես Էրդողանի կենդանի աջակից ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները, մոռացության տալիս Հայոց ցեղասպանության հարցը, ադրբեջանաթուրքական տանդեմի բոլոր հակահայկական քայլերը գցում է Ռուսաստանի վրա և թուլացնում չոքերը՝ Էրդողանին տեսնելիս։

Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագրեր է իրականացնում, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ թթու խոսք չի ասում Էրդողանի հասցեին։ Փոխարենը քարոզչական հիստերիա է բարձրացել Ռուսաստանի դեմ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Լաչինի միջանցք է փակվել, Թուրքիայի նախկին արտգործնախարարն էլ հայտարարում է, որ պատմական պահ է առաջացել՝ Հայաստանից ամեն ինչ պոկելու համար, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է Արևմուտքը խաղաղության մրցանակ չտալ Էրդողանին։ Վերջինս այդ մրցանակն արդեն ստացել է Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Դրա համար էլ թուրքերն ամեն ինչ արեցին, որպեսզի 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը մնա վարչապետի աթոռին։ Նրանք Նիկոլի իշխանությունը պաշտպանեցին՝ ակնկալելով Հայաստանը։ Նիկոլը հետևողականորեն տալիս է խոստացածը։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հենց այսպես էլ գտել է իր հասցեատիրոջը։ Հիմա մնում է ձևական պահը։

Հայկ Ուսունց

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 539 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am