Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիայի
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիայի՝ գրում է bbc.com-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Իրանի արտգործնախարարը Սաուդյան Արաբիային մեղադրել է տարածաշրջանում ծայրահեղականներին աջակցելու և Եմենում շիա հուսիթ ապստամբների դեմ վարած, նրա խոսքով, անիմաստ պատերազմական գործողությունների մեջ: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին: Այդ դեպքից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գործողությունների դեմ բողոքի ակցիաների մեծ ալիք բարձրացավ, և Իրանը խոստացավ վրեժ լուծել շիա քարոզչի մահվան համար:
