Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Ինչպես գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝ հասնելով 38.18 դոլարի մեկ բարելի դիմաց: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96 տոկոսով և կազմել 37,77 դոլար մեկ բարելի դիմաց: Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ առաջին տեղը:
