Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Մոսկվայի «Արարատը»
Մոսկվայի Արարատի գլխավոր մարզիչ կդառնա Ալեքսանդր Գրիգորյանը, փոխանցում ակումբի մամլո ծառայությունը։ 50-ամյա հայազգի մասնագետի եւ ակումբի միջեւ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Գրիգորյանի վերջին աշխատավայրը եղել է Մախաչկալայի «Անժին», որի մարզչական ղեկը վերջինս լքել էր օրեր առաջ։
