1 մլն դրամի հուշամեդալ՝ քրեական գործով անցնող ընկերությունից․ Էկոնոմիկայի նախարարության կասկածելի գնումները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ արժողությամբ, 20 հատ հուշամեդալի տուփեր:

Մեկ այլ պայմանագրով 912 հազար 500 դրամ է ծախսվել՝ 25 հատ արույր ոսկեպատ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 19 հազար դրամ արժողությամբ, 5 հատ արծաթ ոսկեպատ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ, եւ 30 հատ հուշամեդալի տուփ գնելու համար: Ուշագրավն այն է, որ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, որը հայտնել էր, որ խանութից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նախնական տեղեկություններով պատճառելով 350 հազար դոլարի վնաս:


Այս տարվա ապրիլին ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան դարձյալ Էմիլ Գրիգորյանի մասով. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքներ էին առաջադրվել Երեւանի ոսկերչական գործարանի նախկին եւ ներկա տնօրեններին, «Գնոմոն»-ի տնօրենին: Այս ընկերությունը ՊԵԿ-ի կողմից եւս տարբեր ժամանակներում տուգանվել է: Փաստորեն, անբարեխիղճ ընկերությունը շարունակում է նոր պատվերներ ստանալ Վահան Քերոբյանի կողմից, այն էլ՝ «մեկ անձից գնում»-ի սկզբունքով՝ այն, ինչ ժամանակին կոռուպցիա էր համարում Նիկոլ Փաշինյանը: Առանց մրցույթի գումարների բաշխում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 114 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումը. Իրանի ԱԳՆ Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ Հետք Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը «Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Ընտրակաշռքի՞ց ես խոսում․ Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց (video) Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am