Ալիևը խորամանկ խաղը տանում է այնպես, որ ռուսները հեռանան Հայաստանի «ձեռքով»

Երեկ համացանցում մի այնպիսի տեղեկություն հայտնվեց, որն անգամ ռուս փորձագետներն էին հրաժարվում մեկնաբանել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել էր մի տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք խաղաղապահների ավտոշարասյան համար։

Այնուհետև, Ադրբեջանցի «էկոակտիստների» կողմի մերժվելով նա հրամայում է շրջվել ռուսական բեռնատարների շարասյանը և հետ գնալ։ «Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - գրել էր Գեղամ Ստեփանյանը:

Մինչ այս ցնցող տեսարանը պտտվում էր համացանցում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերը 2023թ. կշարունակեն «հատուկ ռազմական գործողությունները» Կիևի դեմ, ինչպես նաև կշարունակեն իրենց առաքելությունը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: «Շարունակել հատուկ գործողությունների անցկացումը՝ մինչև առաջադրանքների լիարժեք կատարում: Ռուսական զորամիավորումներին՝ ապահովել խաղաղության և անվտանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում»,- նշել է Շոյգուն՝ թվարկելով ռուսական բանակի առաջնահերթությունները:

Այսօր արդեն Ռուսաստանի արտգործնախարար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեհաջող կատարում են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ ի հեճուկս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության: Նրա խոսքով ռուս խաղաղապահներն անում են ամեն բան՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: «Իրենց պարտականությունը ռուս խաղաղապահները կատարում են… Հենց ռուս խաղաղապահներն են անում ամեն բան՝ իրավիճակի կայունացման համար, և նրանց մոտ դա ստացվում է: Ուստի չի ընդունվում նման վերաբերմունք խաղաղապահների նկատմամբ»,- ասել է Զախարովան:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի մշակման հետ կապված կողմերի տարաձայնությունների պատճառով: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել եռակողմ պայմանավորվածությունները Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ կապն ապահովելու համար: «Ափսոսանք են հայտնել, որ Երևանը որոշել է հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ս.թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումից՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ ընդգծվել է բոլոր եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքը շարունակելու կարևորությունը:

Ադրբեջանն ընդդեմ ռուս խաղաղապահների լուրջ արշավ է սկսել: Նպատակը պարզ է՝ ռուս խաղաղապահներին սադրել, որպեսզի նրանք կոշտ վարվելաձև դրսևորեն, իսկ Բաքուն պահանջ դնի՝ նրանց հեռացնելու Լեռնային Ղարաբաղից:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Բաքուն այդ խաղը տանում է այնպես, որ պաշտոնական Երևանի ձեռքով ռուսները հեռանան:

Պաշտոնական Երևանն արդեն Արցախի շուրջ իրավիճակի պատասխանատու է հայտարարել Ռուսաստանին, իսկ Բաքուն ցույց է տալիս, որ կարող է ռուս խաղաղապահներին թույլ չտալ, որ նրանք տեղաշարժվեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սադրանք ընդդեմ Մոսկվայի:

Ու Փաշինյանի իշխանությունն այս վիճակում, փոխանակ, փորձի Մոսկվայի հետ ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծի՝ ի օգուտ հայկական կողմի, հակառակն է անում՝ ընդդեմ ռուսական ջանքերի քարոզարշավ է սկսել: Իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հարցազրույցներ են տալիս, ու ասում են՝ «սաղ ռուսն ա մեղավոր»:

Իսկ ռուսը մնացել է «երկու քարի արանքում»:

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4296 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am