Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է. դա սկսել է անհանգստացնել իշխանություններին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու տեղեկություններ, առանց մյուս կողմին լսելու:

Մեզ տեղեկություններ են հասնում, որ դեկտեմբերի վերջին կայանալիք ՀՖՖ գործադիր կոմիտեի ընտրություններն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում սպորտային լրագրող աշխատած, ապա Ռուբեն Հայրապետյանի խորհրդական նշանակված Արմեն Նիկողոսյանը: Վերջինիս մասին մամուլում անդրադարձների պակաս չի եղել: Նա անգամ չարձագանքեց, թե ինչ ճանապարհներով է իր որդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ինչեւէ, Արմեն Նիկողոսյանն անձամբ «վերեւներից» ստանում է հրահանգներ, թե ում կարելի է ընդգրկել գործկոմի կազմ, ում ոչ, ու անձամբ է ղեկավարում գործընթացը: Մեր աղբյուրները պնդում են, որ Նիկողոսյանն իր «սրտի ակումբներից» որոշներին զանգահարում է եւ տեղեկացնում, որ քվեարկությունից 2 օր առաջ ինքը կզանգի եւ կասի, թե ում օգտին չպետք է քվեարկել ոչ մի պարագայում:

Այն, որ ֆեդերացիայի իրական ղեկավարը հենց ինքն է, գաղտնիք չէ: Մեզ փոխանցում են, որ ֆեդերացիայում տիրող ոչ ֆուտբոլային մթնոլորտը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանություններին, որոնք չնայած բազմաթիվ թելերով կապված են ֆեդերացիայի հատկապես շինարարական եւ այլ թեմաների հետ, բայց ցանկանում են, որ այնտեղից ձայն դուրս չգա, ինչը, սակայն, չի ստացվում:

Օրեր առաջ ֆեդերացիայի նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացրեց հայկական ամենահզոր ակումբներից մեկի` «Փյունիկի» սեփականատերը. դրանից առաջ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին էին հայտնել «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, որոնց մեծ մասի բողոքը կապված էր ֆեդերացիայի աշխատելաոճի հետ:

Մենք դեռեւս կանդրադառնանք, թե ով ինչպես է հայտնվելու ֆեդերացիայի գործկոմում, թե ում միջոցով ով ինչ շինմրցույթներ է շահում… Մինչ այդ նշենք, որ տեղեկություններ կան՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եւս ցանկանում է լինել գործկոմում, ու նրան առաջադրողներից մեկը «Արարատ Արմենիա» ակումբն է: Հետաքրքիր է՝ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ակումբի նման որոշումը համաձայնեցված է արդյոք նրա հետ, թե ոչ:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Նիկողոսյան Արմենը կապ ունի Երեւանում հայտնի ծաղկի մեծածախ շուկայի փաստացի կառավարման հետ, ինչն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկի հետ: Այս տեղեկություններն իհարկե մեզ չհաջողվեց ճշտել հենց ՀՖՖ-ից, քանի որ, ինչպես նշեցինք, նրանք որդեգրել են ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու աշխատելաոճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Արտաշատում. վիրավոր կա Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am