Որտեղ կանցկացվի 2017-ին G7-ի գագաթնաժողովը
Իտալիայի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովը 2017 թվականին կանցկացվի Ֆլորենցիայում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին օտարերկրացի լրագրողների համար մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Վարչապետը նշել է նաև, որ մինչ այդ մի քանի երկրներում պետության ղեկավարի ընտրություններ կանցկացվեն։
