Թուրք զինվոր է սպանվել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր շրջանում թուրք ուժայինների և Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ թուրք զինվոր է սպանվել: Ըստ Hurriyet-ի՝ այդ մասին ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ հաստատելով զինվորի մահվան մասին լուրը:
