«Հրապարակ օրաթերթը» գրում է․Մեր տեղեկություններով, այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված։ Մասնակցելու են արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները, որոնք այս օրերին ժամանել են Հայաստան։ Նման հանդիպումներ անցյալում տեղի էին ունենում ամեն տարի, սովորաբար` օգոստոսին: 2019-ին, օրինակ, դեսպաններն այցելել են Արցախ, այնտեղ քննարկում արել:
Այս անգամ դեսպանների հավաքը, փաստորեն, հետաձգվել է մինչեւ տարեվերջ: Սկզբում հանդիպումը ցանկացել են անցկացնել Դիլիջանում, ապա տեղափոխել են Ջերմուկ: Հանդիպմանը սովորաբար մասնակցում են վարչապետն ու արտգործնախարարը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ հարցրինք, թե երբ, որտեղ եւ ինչ օրակարգով է հանդիպումը կայանալու։
Հունանյանը ճշտելու համար ժամանակ խնդրեց, ապա գրեց հետեւյալ տեքստը՝ պնդելով, որ դա մեր հարցի պատասխանն է․ «ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ ԱԳՆ գործունեությանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկություններն ԱԳՆ-ն պատշաճ ձեւաչափով ներկայացնում է հանրությանը»։ Իսկ անցյալում այս հավաքները գաղտնի չէին` հեռարձակվում էին, դեսպանները հարցազրույցներ էին տալիս եւ այլն:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը