Ձև չկա․ սատկացնելու են․․․ Խաչիկ Մանուկյան (video)

ՀՀ տարծքից 3 Երևանի չափ՝ 1000կմ քառակուսի տարածք հանձնված է թշնամուն։ Գլխավոր բարձր կետերը թշնամու ձեռքում է։ Արցախի 75 տոկոսը վաղուց էր հանձնվել թշնամուն ստորագրությամբ։ Ալիևը պնդում է, որ եռակողմ համաձայնագրի մեջ կա կետ, որ պետք է նրանց տրվի միջացք (ճանապարհ)։ Հիմա էլ Արցախը շրջափակման մեջ է։


Այսօր Հայելի մամուլի ակումբի հյուրն էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Բանախոսը իր համոզմունքը հայտնեց, որ եթե ունենք ազգակործան ղեկավարություն, չենք կարող այս հիվանդ վիճակը կայունացնել․ «Մենք այժմ ծաղրված վիճակում ենք և լուրջ բանի հետամուտ լինելը անհնար է, քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենը տեսնում են նաև մեծ տերությունները՝ աշխարհի մեծերը և նրանք քամահրանքով են նայում մեզ, ասում են ՝ դուք ձեր պարտության սիմվոլներին ընտրել եք, հաղթած զինվորին պարտության շորեր հագցնողին ընտրել եք, ակնհայտ էր, որ հերոսների պահած տարածքները հանձնվեցին»,- ավելացրեց Մանուկյանը։


Մեջբերելով Վազգեն Սարգսյանի խոսքերը «Ամենամեծ ստեղծագործությունը ՝ազատագրված հողն է», ավելացրեց, որ 90-ականներին գոյատևեցինք, քանի որ ունեինք նման սպարապետ, իսկ հիմա՞․․․․հիմա տաղանդավոր մարդկանց ձայնը լսելի չէ։

«Այս մարդկանց մեջ հայրենիք չկա, սրանք արժեքներ չունեն, սրանց հետ ես որևէ հույս չեմ կապում, կազմակերպչական լուրջ աշխատանքներ են պետք »,- պնդեց բանաստեղծը։

Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ օր առաջ պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին․  «Պետք է ազատվենք այն մարդկանցից ովքեր չեն կարողանում բանակ ստեղծել, պետություն պահել, ովքեր ի վերջո իվիճակի չեն աշխարհին ասել, որ մենք ինքնիշխան երկիր ենք»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում հիմա մտավորակկաներին, որ կառավարություներից պահանջեն փրկել Արցախը և Հայաստանը, Մանուկյանը պատասխանեց․ «Սա, որպես այդպիսին իշխանություն չունի, սա կարող է միայն աշխատավարձեր բարձրացնել և իր գոյը պաշտպանել, սրանք միջազգային հարթակներում չեն կարող խոսք բարձրացնել»։

Մինչև այսօր դիակներ ունենք սահմանին, ոչ մի պետություն մեզ համար չի կռվելու, դա մենք պետք է անենք։

Մանուկյանը ավելի լուրջ կորուստների է սպասում, եթե այս ազգակործանները մնան։

 

Մարինե Դվոյան

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am