Ինչպե՞ս հանձնել «հաղթաթղթերը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։ Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ Նախ՝ Ադրբեջանը չի իրագործել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, Արցախից նոր տարածքներ է օկուպացրել, գերիներին պահում է որպես սակարկության առարկա և ոչ միայն չի բացում հաղորդակցության ուղիները հայկական կողմի համար, այլև ներխուժել է ՀՀ տարածք և անընդհատ սադրանքներով լարվածություն է ստեղծում սահմաններում՝ փորձելով մշտապես ճնշում գործադրել հայկական կողմի վրա։

Հիմա հասկանանք, թե ինչու և ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում եռակողմ հայտարարության դրույթները, որոնց մասին Փաշինյանը կառավարության նիստում լալահառաչ հայտարարում էր ու հերթով թվարկում։ Նախ՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթների, կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման դրությամբ հայկական զինված ուժերը պետք է մնային բոլոր այն տարածքներում, որոնք այդ պահի դրությամբ դեռևս իրենց վերահսկողության տակ էին գտնվում։ Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ ինքն է հրաման տվել, որ զինված ուժերը հետ քաշվեն հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքի մի մասից, որի հանձնման մասին փաստաթղթում որևէ խոսք չկար, իսկ դա էլ փաստացի պայմաններ է ստեղծել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սյունիքի տարածք։

Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում), որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելու է, սակայն այդպես էլ չկարողացավ այդ խնդիրը լուծել։ Եվ մինչ ինքը խաղաղության դարաշրջանի քարոզ էր տանում, թշնամին կարողացավ օկուպացնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը և հայաթափել այդ բնակավայրերը, իսկ Լաչինի միջանցքը տեղափոխել այլ ճանապարհով։ Այս հարցում Բաքուն որևէ լուրջ դիմադրության չհանդիպեց, կարծես թե այդպես էլ պետք է լիներ։ Պարզ է՝ Ադրբեջանի նպատակն այնպիսի պայմաններ ստեղծելն էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանում հայեր չբնակվեն, որպեսզի փակելու համար որևէ խնդիր չառաջանա։

Բայց մյուս կողմից էլ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծել Ադրբեջանի համար, որ նոր տարածքներ բռնազավթի, ցանկացած պահի փակի Լաչինի միջանցքը կամ նմանատիպ այլ քայլերի գնա։ Հաջորդը: Մեղադրելով նախկիններին՝ իբր թե նրանք են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և այլն, Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունեց այն հայտարարության տեքստը, որի համաձայն, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Այդպիսով նա բոլոր գործիքները տվեց Բաքվին, որ նույնիսկ ոչ ռազմական ճանապարհով՝ այսպես կոչված բնապահպանների օպերացիայի շրջանակներում, կազմակերպի սադրանք Արցախի Հանրապետության նկատմամբ ու պահանջներ ներկայացնի Արցախի հանքերի նկատմամբ։

Ու ադրբեջանական կողմի համար փաստարկ է այն, թե Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային աբողջականությունը, փաստացի ճանաչել է նաև այդ պետության իրավասությունն Արցախի տարածքի նկատմամբ, հետևաբար, այսպես կոչված, բնապահպանները կարող են նման պահանջներ ներկայացնել, ուստի և փակել նաև Լաչինի միջանցքը։ Փաստացի, այս հանգամանքը Ադրբեջանին հիմքեր է տվել նույնիսկ առանց զենքի ուժի դիմելու ամեն ինչ անել Արցախը շրջափակման ենթարկելու և դե ֆակտո անկախ պետության ոչնչացմանն ու հայաթափմանը հասնելու համար։ Բայց այս ամենը միայն Արցախով չի սահմանափակվելու, եթե դեռևս մարդիկ կան, որ այդպես են մտածում, ապա չարաչար սխալվում են։ Նույնպիսի երևույթներ են տեղի ունենալու նաև Սյունիքի, ինչու չէ՝ նաև Հայաստանի այլ տարածքների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Սյունիք, Սևան և Երևան, սակայն դա անելու են առանց տանկերի։

Ըստ այդմ, ադրբեջանական կողմը խոսում է նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է տեղի ունենա 1920 թ. ինչ-որ քարտեզով։ Իսկ դրա տակ իրենք հասկանում են, թե Սյունիքը ևս պետք է իրենց պետության կազմում լինի, ու հենց դրա շրջանակներում է, որ Ալիևն անընդհատ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուստի բացառված չէ, որ մի օր էլ նման բնապահպաններ հայտնվեն Սյունիքի կամ Գեղարքունիքի տարածքում ու ճանապարհներ փակեն՝ տարբեր պահանջներ ներկայացնելով։ Այնպես որ, վտանգները գոյաբանական են հայ ժողովրդի համար, իսկ կշեռքի նժարին դրված է Հայաստանի ու Արցախի պետականության հարցը։ Բայց մի բան արդեն իսկ հստակ է, որ ՀՀ իշխանությունները բացառապես ամեն ինչ տանուլ են տալիս այն կարգի, որ տպավորություն է առաջանում, թե հատուկ այդ առաքելությամբ են ուղարկվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Արտաշատում. վիրավոր կա Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am