Ալիևը մեծ ճնշումների տակ է

Չի բացառվում, որ ադրբեջանցիները բացեն նաև Լաչինի միջանցքը

Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումն, այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ առանց որևէ նախապայմանի։ «Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ես ուզում եմ մեզ ողջունել էս հաղթանակով, որովհետև մենք ենք ցույց տվել մեր ուժը, և դա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ և կամք, և ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի, ապագայի համար», - ասաց Վարդանյանը։

Արցախի պետնախարարը չբացառեց, որ ադրբեջանցիներն այսօր բացեն նաև Լաչինի միջանցքը։ «Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», - ասաց Վարդանյանը։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ գազամատակարարումն ապահովելու նպատակով և նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Հիշենենք, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։ Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ժամը 11։00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, հայտնում էր Արցախի ներքին գործերի նախարարությունը: Հաշվի առնելով Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով՝ հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով։

Այն, որ Ադրբեջանն այսօր ճնշումների է ենթարկվել, դրանում կարելի է չկասկածել: Ողջ աշխարհի խորհրդարաններից, կազմակերպություններից, իշխանական կառույցներից ուղիղ պահանջ հնչեց ու մատնանշվեց, որ Ադրբեջանը ուղիղ պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսն էլ, ոչ պատահականորեն, իր համերաշխությունն է հայտնել Լաչինի միջանցքն արգելափակող մի խումբ մարդկանց, ովքեր ադրբեջանական մամուլում ներկայացվում են որպես «էկոակտիվիստներ»:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն խորհրդարանում ասել է, թե այդ ակցիան պետք էր շատ ավելի վաղ անցկացնել. «Մենք նրանց հետ ենք, մենք նրանց սատարում ենք և մինչև վերջ կաջակցենք: Մեր երիտասարդության մասնակցությունն այդ ակցիային դրվատանքի է արժանի... Համոզված եմ, որ պետք է ընդարձակել այդ ակցիան և ավելացնել պահանջները»: Ըստ Trend-ի, ադրբեջանցիները ցանկանում են «մոնիտորինգ անցկացնել և պարզել հանքերի ապօրինի շահագործման հանգամանքները, սակայն ռուսաստանցի խաղաղապահները ոչ միայն չեն ստեղծել մոնիտորինգի պայմաններ, այլև միտումնավոր խափանել են այդ գործընթացը»:

ՄԻԵԴ-ը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին՝ Հայաստանի պահանջին պատասխանելու համար

Երեկ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրել նախօրեին Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության համաձայն՝ դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո կկայացնի վերջնական որոշում:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով:

«Մանրամասն այնտեղ նկարագրված են փաստական հանգամանքները, որոնք վերաբերվում են բուն արգելափակմանը, դրա հետևանքով առաջացած իրավունքների խախտումներին, ներառյալ կյանքի իրավունքի ռիսկերին՝ անմարդկային վերաբերմունքի, և նշելով կոնկրետ անձանց դեպքերը, այն դեպքերը, որոնք իրականում առաջացնում են նմանատիպ սուր խնդիրներ», - «Ազատությանը» փոխանցել է Եղիշե Կիրակոսյանը։
Նախկինում Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումով միջանկյալ միջոցներ կիրառել է Ադրբեջանի դեմ, Կիրակոսյանը համաձայն է, որ Բաքուն երբեք առանձնապես աչքի չի ընկել դատարանի որոշումները կատարելու առումով, սակայն, այնուամենյանիվ ճիշտ են համարում ՄԻԵԴ-ին դիմելը։ «Բնականաբար, մենք շատ ենք ականատես եղել Ադրբեջանի կողմից խախտումներին նույն դատարանի կողմից կիրառած միջոցների և առհասարակ նաև անտեսելուն, բայց միևնույն է, կարծում ենք, որ դա անդրադարձ ունենում է իրենց վարքագծի վրա և կարծում եմ, որ ամեն դեպքում պարտադիր է, որպեսզի մենք էդ բոլոր ապացույցները և իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ապացույցները ներկայացնենք և նաև էս մեխանիզմի գործի դնելու փորձ էս պահին անենք, որովհետև իրականում, կարծում ենք, որ հիմքերն ավելի քան բավարար են», - ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ից բացի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ առայժմ միայն նամակով տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով կոպտորեն խախտում են Արցախի բնակիչների իրավունքները: Կսպասեն արձագանքի դատարանից։ «Պոզիտիվ քայլեր չլինելու դեպքում, մենք կդիմենք արդեն ժամանակավոր կամ հրատապ միջոցներ կիրառելու պահանջով», - ասաց Կիրակոսյանը։ Չնայած Բաքուն, գոնե ցուցադրաբար անտարբեր է միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, սակայն, ըստ Կիրակոսյանի, դրանք չեն կարող ազդեցություն չունենալ Ադրբեջանի վրա։

Բաքուն բացահայտ մարտահրավեր է նետում ռուսներին

«Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մարտահրավեր են նետում ռուսներին: Ռուս խաղաղապահները հայտնվել են թակարդում», - ըստ «Ազատության», գրում է Վաշինգտոնում հիմնադրված «Քարնեգի» կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը, մանրամասնելով, - «արդեն իսկ հարցականի տակ է` կերկարաձգվի՞ արդյոք նրանց առաքելությունը 2025-ից հետո, իսկ եթե հիմա նրանք ուժ գործադրեն ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ, այդ հարցը կփակվի վերջնականապես»:

Հոդվածագիրն ընդգծում է` Ուկրաինայի դեմ պատերազմը ոչ թե ամրապնդել, այլ` թուլացրել է Ռուսաստանի դիրքերը. հիմա Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մարտահրավեր են նետում ռուսներին, իշխանական լրատվամիջոցները խաղաղապահներին կաշառակեր, հայամետ ու օկուպանտ են կոչում, մինչդեռ Մոսկվան որևէ բան չի կարող անել, քանի որ «ցանկացած պատասխան էլ ավելի կվատացնի իր առանց այդ էլ բարդ դրությունը»:

Ադրբեջանը, մինչդեռ, ըստ «Քարնեգի»-ի փորձագետի, մտադիր չէ ձեռնունայն դուրս գալ այս պատմությունից. -«Բաքուն պահանջում է ռուս խաղաղապահներից մաքսային վերահսկողություն սահմանել ճանապարհին, ինչպես նաև հստակ հետևել քաղաքական գծին, ըստ որի Ղարաբաղը աներկբա պետք է անցնի Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ»:

Ռուսաստանը, հաշվի առնելով ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակը, կնախընտրեր չշեղել ուշադրությունը Ղարաբաղի վրա, բայց տարբերակ չունի. հակամարտության զարգացումը հիմա կախված է Բաքվից, իսկ այնտեղ շահագրգռված են ամեն օր նորանոր անակնկալներ մատուցել, քանի որ «որքան քիչ լինի վաղվա օրվա հանդեպ հայերի վստահությունը, այնքան մեծ կլինի Ղարաբաղից հեռացողների թիվը», արձանագրում է «Քարնեգի»-ի վերլուծաբանը:

Գործարկել Ստեփանակերտի օդակայանը` գոնե մարդասիրական կարիքների համար
Ռուսական անկախ «Դոժդը» զրուցել է Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով այսօրվա Արցախը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սովետական զորքերի կողմից շրջափակված արևմտյան Բեռլինի հետ: Այդ ժամանակ տեղի «Տեմպելհոլֆ» օդակայանը Բեռլինի արևմտյան մասում պաշարված 2 միլիոն գերմանացիներին սնունդ ու դեղորայք հասցնելու միակ հնարավորությունն էր: «Հիմա նույն կերպ պետք է օդային միջանցք բացել Ղարաբաղի համար` գործարկելով Ստեփանակերտի օդակայանը», - ընդգծել է Վարդանյանը, հավելելով, - «հումանիտար կազմակերպությունները, միջազգային կառույցները պետք է հասկանան, որ առանց մարդասիրական հարցեր լուծելու, անհնար է մյուսները քննարկել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հրեշավոր մի բան է»:

Լրագրողի հարցին` ի՞նչ պահանջներ է առաջ քաշում Բաքուն, և որքանո՞վ են հիմնավոր նրանց բնապահպանական մտահոգությունները, Ղարաբաղի պետնախարարը պատասխանել է` Ադրբեջանը Ստեփանակերտի հետ որևէ շփման չի գնում: «Եթե բնապահպանությունն է խնդիրը, մենք առաջարկում ենք անցկացնել մոնիտորինգ` միջազգային անկախ ու հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ», - ասել է Վարդանյանը:

Ի՞նչ է ուզում Բաքուն

BBC-ն հարց է բարձրացնում` իսկ ովքե՞ր են այդ բնապահպան - ակտիվիստները: «Տեսանյութերից դատելով` մասնակիցների թվում կան Ադրբեջանի պետական կառույցների և անգամ թուրքական ընկերությունների աշխատակիցներ: Արտաքնապես ակցիան ավելի շուտ քաղաքականի, քան բնապահպանականի տպավորություն է թողնում. օդում պարբերաբար Ադրբեջանի մեծ դրոշն է ծածանվում, ցուցարարներից շատերը փաթաթված են ազգային եռագույնով, կանանցից ոմանք մորթե վերարկուներով են, ինչն էլ ավելի է խորացնում կասկածները նրանց` բնապահպան լինելու վերաբերյալ», - նշվում է BBC-ի հոդվածում:

Արձագանքելով այս կասկածներին` ադրբեջանցի անկախ լրագրող Շահին Ռզայևն ասել է` «ես այդ ակտիվիստներին ցույց կտայի` ինչ է կատարվում իմ հայրենի գյուղում, որտեղ նավթ են արդյունահանում: Նյութը բավարար կլիներ հինգ տարի բողոքելու համար»: Իրականում, նշում է BBC-ն, ըստ փորձագետների, «Ադրբեջանի նախագահը նոր սրացումների է գնում, որպեսզի դրդի Հայաստանին շուտափույթ լուծել վիճահարույց հարցերն ու ստորագրել խաղաղության պայմանագիրը` Ադրբեջանին հարմար պայմաններով»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3780 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am