«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանը, ով մինչ պատգամավոր դառնալը Գյումրու փոխքաղաքապետն էր։
Տեղացիները կատակում են, որ ՔՊ-ականները Գորիս են շտապել այս գործի դափնիներն իրենց վրա քաշելու եւ արցախցիների ապաստանի, սննդի կազմակերպման հարցերն իրենց վերագրելու անթաքույց նկրտումներով, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Առուշ Առուշանյանն է օգնել ճանապարհներին մնացած արցախցիներին։ Պատգամավորները հանդիպել, զրուցել են արցախցիների հետ, բայց երբ վերջիններս նրանցից ինչ-ինչ հարցերով աջակցություն են խնդրել, ուղղորդել են համայնքապետարանի կողմը»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը