Եթե բնապահպաններն իրական լինեին՝ ճանապարհ փակելն արդարացված կլինե՞ր

Այսօր Հայաստանի մի քանի բնապահպան ասուլիս էին կազմակերպել «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով։ Դժվար է անկախությունից ի վեր հիշել Հայաստանում նման թեմայով ասուլիսի դեպք։ Փոխարենը կարելի է հիշել տասյնակ, հարյուրավոր ասուլիսներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր ու արշավներ ընդդեմ հայաստանյան ու նաև արցախյան հանքերի։ Այս մասին գրում է Փաստը։

Մի կողմ թողնենք թե որքանով են այդ հանքերն իրոք արժանի քննադատության։ Միգուցե և շատ արժանի են։ Բայց բառապաշարը, որով հայ ակտիվիստները տարիներ շարունակ լցրել են հանրային հարթակը Հայաստանում և Հայաստանից դուրս այսօր հնարավորություն է տալիս ադրբեջանցի կեղծ բնապահպաններին իրական մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին։


«Մահաբեր հանքեր», «հանքահեններ», «քաղցկեղի բուն», «հանքերի թալան», «ապօրինի հանքարդյունաբերություն», «տարածաշրջանի ջրերի աղտոտում», «հանք թե կյանք», այս բոլոր ձևակերպումները մենք ենք տվել ադրբեջանական կողմին, և այս համատեքստում էական չէ, դրանք օգտագործում են կեղծ բնապահպանները, թե Ադրբեջանի պետական մեքենան։

Նույնիսկ բնապահպանների այսօրվա ասուլիսի ընթացքում մի բառ չհնչեց ի պաշտպանություն Արցախի հանքերի որակի։ Փոխարենը, նորից հոխորտացին հայաստանյան հանքարդյունաբերողների դեմ։

Երեկ Հայաստանի հանքարդյունաբերական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ Հայաստանում տարիներ շարունակ հնչող հայտարարությունները այսօր օգտագործվում են ադրբեջանցիների կողմից։ Հանքարդյունաբերողները կոչ էին անում զգույշ լինել նման մեղադրանքներում՝ Ադրբեջանի ձեռքը զենք չտալով։

Լրատվամիջոցներից մեկն էլ արձագանքել էր, թե՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել, որ ճանապարհ փակողներն իրականում էկո-ակտիվիստ չեն, ինչ կարիք կար բնապահպանական արգումենտներից խոսել։ Իրականում հենց «բնապահպանական» արգումնետն է այսօր Ադրբեջանի զենքը, անկախ այն բանից, թե ովքեր են իրականում ճանապարհ փակողները։

Թիրախը՝ Կաշենի հանքն է, որն Արցախի տնտեսության հիմնական մասն է, ու թերևս միայն արցախցիները կարող են պատկերացնել, ինչ կլինի Արցախի հետ դրա չաշխատելու դեպքում։


Հետևաբար հենց բնապահպանական արգումենտն են օգտագործելու մեր դեմ և հենց հայկական հանքերի դեմ Հայաստանից հնչող մեղադրանքներն են ծնել ադրբեջանցիների «էկո» փաստարկը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր մամուլում հերթական հայտարարություն տարածվեց, թե Հայաստանում պոչամբար է «պայթել», ինչը, պարզվեց կեղծ լուր էր։

Այն, որ Լաչինի միջանցքը փակողները էկո ակտիվիստ չեն, բոլորի համար պարզ է։ Բայց վախենամ, որ դեռեւս բոլորի համար պարզ չէ, որ Ադրբեջանը հենց «էկո» հարձակում է նախաձեռնում հայկական կողմի դեմ։

Հայաստանյան մամուլում պայթյունի մասին չճշտված լուրից հետո էր, որ Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը հրապարակային հայտարարեց, որ Զանգեզուրի հանքը աղտոտում է իրենց տարածքով հոսող գետը։ Այդպես է դա թե ոչ՝ մենք չգիտենք, բայց հրապարակային հարթակում ծփող ու մեր իսկ կողմից տարածված լուրերը մեր օգտին չեն։


Այն, որ Ադրբեջանական հատուկ ծառայութնոնները նստել երկար մտածել են և որոշել են, որ ամենապատեհ ու հեշտ «գլխարկը», որը կարելի է հագցնել «խաղաղ» բողոքի ակցիայի գլխին՝ էկո ակտիվիզմն է, օրինաչափ է և այդ օրինաչափությունը ծնվել ու ծաղկել է Հայաստանում՝ հրապարակային զենք դառնալով ադրբեջանցիների ձեռքին։

Մենք հիմա ջանք ենք դնում ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ սրանք էկո-ակտիվիստ չեն, մինչդեռ մենք ենք նրանց ձեռքը դրել հազարավոր էջերի հանրային-հրապարակային նյութ այն մասին, որ Հայաստանի հանքրադյունաբերությունը մահ է տարածում տարածաշրջանում։ Մենք ենք առանց մի րոպե վարանելու հարթակ տրամադրել հաճախ մերկապարանոց հայտարարություններին։

Ու հիմա հանրային հարթակում Հայաստանի հանքերի դեմ հազարավոր, հարյուր հազարավոր էջերի հրապարակում կա, տեսանյութ, պետիցիաներ, միջազգային հարթակներին ուղղված բողոքներ, որոնք ծնվել են Հայաստանում։ Մինչդեռ Ադրբեջանի հանքերի աղետ լինելու մասին՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Ստացվում է, որ Ադրբեջանի հանքերը լավ են շահագործվել, իսկ Հայաստանում՝ փնթի, անխնա, վտանգավոր։ Հենց այս «քեյսն» են հիմա մեր դեմ «կարում» Ադրբեջանում։ Ադրբեջանը երբեք բնապահպանական շարժում չի ունեցել։ Արգումնետների բազան, գործելաոճը, գործիքակազմը, տեքստերը, նույնիսկ երգերն ու պարերը, որոնք հիմա կիրառում են մեր դեմ ծնվել են Հայաստանում։

Մի հետաքրքիր հանգաման ևս։ Երեկ հանքարդյունաբերողների արած հայտարարությունը այն քիչ հրապարակային հայտարարություններից էր հայկական կողմում, որ հերքում էր պարունակում ադրբեջանցիների «բնապահպանական» արգումնետների մասով։ Հատկանշական է, որ Հայաստանում հնչող հիմնական շեշտադրումը՝ Լաչինի ճանապարհը փակողների իրականում էկո-ակտիվիստ չլինելն է։ Այսինքն եթե իրականում ակտիբիստ լինեին, ամեն ինչ ընդուելի կլինե՞ր։ Գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, որ բնապահպանական «աղետի» մասին նրանց պնդումները կեղծիք են։ Իսկ եթե գան իրական, նաև միջազգային բնապահպանական կազմակերպություննե՞ր։

Ինչպես ասում են՝ փողին «մուննաթ»։ Ո՞րն է լինելու մեր արգումնտը, եթե ոչ՝ որ այն ամենն ինչ ասվել է մինչ այժմ հայկական հանքերի մասին՝ առնվազն չափազանցված է, իսկ դա ասողները՝ անպատասխանատու։


 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am