Սպաներին տհաճ անակնկալ են արել ՊՆ-ից

Երեկվանից Yerevan.Today-ի խմագրությունը տասնյակից ավելի ահազանգեր է ստանում մեր Զինված ուժերի սպայական կազմից․ թիկունքից տհաճ անակնկալ են մատուցել։ Նախօրեին բարձրագույն սպայական կազմի միջոցով ստորին օղակներին ներքին կարգով հասկացրել են, որ փողի խնդիր կա, այս տարի 13-րդ աշխատավարձ կոչված պարգևատրումը չեն ստանա։

Հետն էլ զգուշացրել են չընդվզել, ավելորդ աղմուկ չբարձրացնել, առանց այդ էլ սահմանային լուրջ լարվածություն կա, երկիրն օրհասական վիճակում է․ այնպես որ դժգոհության ալիքը լրացուցիչ անգամ կրքեր կբորբոքի ու կհուսահատեցնի սպայական կազմին։ Բայց սա միակ տհաճ անակնկալ չէ տարեմուտից առաջ․ դեկտեմբերի աշխատավարձերը սպայական կազմն ստանալու է կես աշխատավարձի չափով՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի աշխատավարձերի մյուս մասը ծառայողները կստանան հաջորդ տարի։ Պաշտպանության նախարարությունից պարզաբանում պահանջեցինք ստացված դժգոհությունների վերաբերյալ, այդ թվում՝ հիմնավորում, թե ինչ հիմնավորմամբ և ծառայողների որ խմբին է տարեվերջին աշխատավարձերը մաս մաս տրվելու։ ՊՆ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք։

Նշենք, որ ֆինանսական դժգոհությունների մասին խոսք չկա ուժային մյուս կառույցներում և սա այն դեպքում, երբ հսկայական տարբերություն կա, օրինակ, Երևանի կամ մարզային քաղաքների փողոցներում շվշվոցով մեքենաներին ուղղորդող պարեկի ու սահմանապահ զինծառայողի վարձատրության միջև։ Պարեկային ծառայողով հպարտացող Նիկոլ Փաշինյանի չափանիշներով, սահմանային միջադեպերը կյանքի գնով կանխող սահմանապահը 130-150 հացար դրամ է վճարվում, իսկ պարեկը ամսվա 15 օր քաղաքային միջավայրի ներքին կարգուկանոնը հսկելու և հաճախ քաղաքացիներին ծեծի ենթարկելու ու անպատիժ մնալու համար՝ 360-400 հազար դրամ:

 

դիտվել է 1696 անգամ
Լրահոս
Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am