Ալենի վերջին սրիկայությունը հայ ժողովրդի դեմ (video)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու մի քանի արձանագրումներ արեց:

«Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր: Այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են: Նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի: Էլ տեղ էլ չկա որեւիցե բան պարտադրելու, մենք դր մասին ասել ենք: Կարծում եմ՝ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան:

Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք ուզում են Արցախի բնակչությունն այն իրավունքներն ունենա, ինչ իր քաղաքացիներն ունեն: Դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակ ունենալը, անջատված գա՞զը, թե՞ բժշկական օգնություն չստանալը:

Երկրորդ արձանագրումը, որ կուզենամ անել, դա միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է: Այո, սա ի ցույց է դնում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք միջազգային մանդատի մասին, ինչու ոչ՝ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն Արցախի տարածքում ունենալու մասին»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների մանդատին, Սիմոնյանը հայտարարեց. «Անկախ նրանից՝ մենք այս պահին բավարարվա՞ծ ենք, թե՞ բավարարված չենք, այնուամենայնիվ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են, եւ պետք է երկարաձգվի մանդատը: Գուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»:

Սիմոնյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել. «Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»,- ասաց նա:

դիտվել է 681 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am