Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում 21-րդ դարում. Վերջապես «արթնացան»

Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը,

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, հիշեցնենք, որ փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են՝ «բնապահպաններ», ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը:
Արցախում ճգնաժամային այս իրավիճակի երկրորդը միայն՝ միջազգային հանրությունը վերջապես արթնացավ:

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

Եվրամիությունը նաև վերահաստատում է զսպվածություն ցուցաբերելու իր կոչը և պատրաստակամություն հայտնում աջակցել այդ ջանքերին։ Խոսնակի հայտարարությունում նաև նշվում է, որ Միությունը դեկտեմբերի սկզբից է լուրջ մտահոգությամբ հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Պետեր Ստանոն թվիթերյան գրառմամբ նշել է, որ Եվրամիությունը նաև մտահոգված է Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու մասին հաղորդումներով:

Ֆրանսիան էլ կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։ «Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները», - ասվում է երեքշաբթի օրը տարածված կոմյունիկեի մեջ։

Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը»։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը», - ընդգծում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», - գրել է Նեդ Փրայսը Թվիթերում:
Խոսնակը թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ: Փրայսը մատնանշել է իր թվիթերյան գրառումը՝ մանրամասնելով. - «Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի: Այն հետ է մղում խաղաղ գործընթացը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Ճանապարհը դեպի առաջ բանակցությունների միջոցով է»:

Պետդեպարտամենտի խոսնակը հատուկ ընդգծել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի խափանումը, ինչի մասին հաղորդումներ են ստացվում, կարող է հումանիտար ճգնաժամ առաջացնել՝ «հատկապես երբ մուտք ենք գործում ձմռան ամիսներ»: «Եթե դա միտումնավոր է, անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորումը», - հայտարարել է Նեդ Փրայսը:

Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում 21-րդ դարում, եթե ոչ այս կերպ: Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը, կամ ինչպես ընդունված է ասել՝ միջազգային հանրությունը հասկանա, որ Բաքուն իր հայատյաց քաղաքականությամբ ոչ թե խաղաղության է ձգտում հասնել Հայաստանի ու Արցախի հետ, այլ՝ հայերի ոչնչացման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3626 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am