Հայաստանի այսօրվա իշխանության պահվածքը նպաստում է, որ Արցախում հումանիտար աղետ սկսվի

Թե ի՞նչ են ուզում այսօր ադրբեջանցիները հասկանալի է բոլորին, նրանք ուզում են, որ Արցախում կայանա հումանիտար աղետ և այնտեղ մնացած հայությունը արագ լքի այդ տարածքը: Թե ի՞նչ են ուզում արցախցիները, նույնպես հասկանալի է, նրանք ուզում են ապրել իրենց հողում անվտանգ ձևով: Ինչ են ուզում ռուսները, նույնպես հասկանալի է, նրանք չեն ուզում, որ Արցախը հայտնվի ադրբեջանցիների ձեռքերում, որպեսզի կարողանան իրենց ազդեցությունը պահպանել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի վրա:

Իսկ ի՞նչ են ուզում Հայաստանի ներկայիս իշխանությունները, նույնպես հայտնի է: Նրանք ուզում ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը, քանզի հակառակ պարագայում անվտանգ չի լինելու իրենց ապագան Հայաստանում: Այդ իսկ պատճառով նրանք պատրաստ են ամեն քայլի, որտեղ Արցախի շահը երկրորդական է: Ուշադրություն դարձնենք թե ինչպես են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այս վերջին ճգնաժամի վերաբերյալ: «Գեներալ» կոչվող Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե Լաչինի միջանցքի հարցը Հայաստանի խնդիրը չէ և դրանով պիտի զբաղվեն ռուսները: «Գեներալ» Մելքոնյանի նման պահվածքը միայն իր խնդիրը չէ: Պետք է պարզել, թե ով է տվել նրան այդ կոչումը և ում հաշվին է նա ժամանակին դարձել ՀՀ բանակի թիկունքի պետ:

Իսկապես, որ որոշ հանցանքների հետագիծը անցյալում է գտնվում:

Հովիկ Աղազարյանը հայտարարում է, թե ի՞նչ են ուզում արցախցիները Հայաստանի կառավարությունից, որ իրենց պատճառով Հայաստանը Ադրբեջանին պատերազմ հայտարարի՞: Եվ դա ասում է ծագումով արցախցի և նախկին դաշնակցական գործիչը:

Մարդկային փչացվածության բոլոր սահմանները այս ծագումով արցախցի գործիչը արդեն գերազանցել է: Ավելին, նրա հայտարարություններն արդեն լայնորեն մեկնաբանվում են Ադրբեջանում և ոգևորում բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Փաշինյանի իշխանության վրա նույնիսկ թեթև ճնշման պարագայում կարելի է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը:

Իսկ եթե այս ամենին գումարենք այն, որ Փաշինյանի ներկայիս իշխանության մեջ են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մարիա Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը, ովքեր նույնիսկ չեն էլ թաքցնում, որ «հանուն թուրքերի հետ խաղաղության հաստատման պետք է զոհաբերել Արցախը», ապա կարող ենք արձանագրել, թե ինչ արհավիրքներ է սպասում հայ ժողովրդին գալիք տարվա ընթացքում:

Ընդվորում, եթե Փաշինյանի իշխանության կյանքը երկարաձգվի ևս մեկ տարով, ապա այդ ընթացքում մենք կկորցնենք, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ: Շատերին սա կարող է ծայրահեղ գնահատական թվալ, սակայն գործընթացները մեծ արագությամբ կարող են զարգանալ, եթե այս վտանգավոր թափանիվը չկանխվի:

Եթե կորցրեցինք Արցախը, ապա «Զանգեզուրի միջանցքի» «բացման» հարցը կդառնա ժամանակի հարց: Իսկ եթե կորցնենք Սյունիքը, ապա մնացած Հայաստանը արդեն ոչ մեկին պետք չի լինի, քանզի ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը չեն ունենա աշխարհաքաղաքական և աշխարհագրական սահման մնացած Հայաստանի հետ, և ուրեմն այդ անդամահատված Հայաստանի հանձման հարցը Ադրբեջանին, կամ Թուրքիային կդառնա տեխնիկայի հարց:

Ի՞նչ կլինի Հայաստանում ապրող բնակչության հետ, այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի, քանզի անարժանապատիվ ազգերը ոչ մեկին հետաքրքիր չեն: Երբ բոլորի համար հասկանալի կլինի, թե ինչ կատարվեց նաև հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am