«Սբխեչի ուլը»՝ Կատարում․ ինչպես է այլասերվում նիկոլական իշխանությունը

Հայաստանի բոլոր իշխանություններն ինչ-որ փուլից սկսած այլասերվել են։ Ամենամեծ այլասերումը տեղի ունեցավ ՀՀՇ–ական իշխանության օրոք։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները Ղարաբաղը համարեցին բեռ և ուրացան 88–ի շարժման արժեքները։ ՀՀՇ–ն դրեց իշխանության այլասերման հիմքերը։

1991–ից մինչև 2018–ը գործող ՀՀ իշխանություններն այլասերվում էին, բայց գոնե ֆորմալ առումով կարող էին հանդես գալ ձեռքբերումներով։

1991–ից հետո եղած բոլոր իշխանությունները հիմնված էին Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի վրա։ Այդ հաղթանակն էր նրանց լեգիտիմության հիմքը և նույն այդ հաղթանակը, ցավոք, դարձել էր նաև այլասերման արդարացումը։

Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը մսխվեց այնքան, որ 2018–ին իշխանության եկան փողոցայինները՝ չալոները։ Եկան ու ավիրեցին մեր բոլոր ձեռքբերումները։ Եկան ու առաջին օրվանից այլասերվեցին, քանզի այդպիսին էին ի սկզբանե։

Հեղափոխական այլասերում

Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան այլասերվում են հեղափոխական տեմպերով։ Թալանի, անարդարության, կոռուպցիայի դեմ խոսողները գերազանցել են բոլոր թալանչիներին, կոռուպցիոներներին։

Ընդ որում՝ սրանց այլասերումը տեղի է ունենում պետության քայքայման, պատերազմում պարտության, Արցախի պետականության կորստի, Հայաստանի Հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելու, հազարավոր զոհերի, 1991–ից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումների զրոյացման ֆոնին։

Նիկոլ Փաշինյանը 2018–ին տված իր բոլոր խոստումները կա՛մ չի կատարել, կա՛մ կատարել է ճիշտ հակառակ իմաստով։

Սրանք հիմա ձեռքները մտցրել են պետական բյուջեի մեջ ու չեն հանում։

Խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի դեմ խոսող Նիկոլի կադրային քաղաքականությունը բացառապես այդ սկզբունքի շրջանակներում է իրականացվում։

Սրանք այնքան են լկտիացել, որ արդեն չեն ուզում կամ չեն կարողանում թաքցնել իրենց կուտակածը, թալանածը։ Չեն կարողանում թաքցնել, որ իրենց համար իշխանությունը բացառապես վայելքների ու հարստացման համար է։

Նիկոլն ու իր նեղ շրջապատն այլասերվել են բացարձակ ձևով, քանզի ձևավորված է բացարձակ մենիշխանություն։

Սրանք այնքան թքած ունեն իրենց «սիրելի» ժողջանի վրա, որ նրանց դիակների վրա տոնախմբություններ են կազմակերպում՝ օրը ցերեկով, ու բյուջե մսխում բացահայտ։

Պադավատապետության դեմ խոսող Նիկոլը միլիոններ է ծախսում իր պադավատների վրա։

Այս այլասերված իշխանության յուրօրինակ սիմվոլներ են դարձել Ալեն Սիմոնյանը և Տիգրան Ավինյանը։ Ալենը տժժում է պետության ու այլոց հաշվին միկոնոսներում, կատարներում, բալիներում և այլուր։

Ալենից հետ չի մնում նաև «սբխեչի ուլի» դեմքով Տիգրան Ավինյանը, ով ապօրինաբար ղեկավարում է Երևան քաղաքը, և ով հասցրել է շատ արագ հարստանալ 2018-ից հետո։ «Սբխեչի ուլը» Ալենից վերցրել է Կատար մեկնելու և ֆուտբոլ նայելու էստաֆետը։ Նիկոլականների սիրած ոճով հարցնենք՝ բա խի՞ Սերժի վախտ ֆուտբոլ նայելու չէիք մեկնում, ա՛յ հեղափոխական օլիգարխներ, ա՛յ չտեսներ, ա՛յ թալանչիներ, ա՛յ չալոներ։

Նիկոլենց այլասերումը արյունոտ է։ Սրանք պարում են մեր զինվորների ոսկորների վրա ու վատ, շատ վատ են ավարտելու։ Բայց հիմա տաք են, չեն զգում։ Իրենց թվում է, թե հավերժ են ու այլասերվում են կայծակնային արագությամբ։ Նույն արագությամբ էլ հեղափոխության կատարից ցած են նետվելու, և այդ նետումը շատ ցավոտ է լինելու։ Իսկ առայժմ կարող են տժժալ «սբխեչի ուլի» պես։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2746 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am