«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամանորին քիչ ժամանակ է մնացել, եւ ավանդաբար այս օրերին Երեւանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով եւ սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում եւ հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, եւ անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են եւ ցանկություն չունեն այնտեղ գնալու եւ Ամանորն անցկացնելու: Այստեղ վստահաբար նաեւ պետական քաղաքականություն է պետք, եւ ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմոկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը