«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր, թարմացվում էր կահկարասին, երեկ վերջին շտրիխներն էին անում, որ դիմավորեն ճաշարանն աշխատեցնող նոր ընկերությանը։ Մենք պարզեցինք, որ ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին մեր լուրը։
Աշխատակազմն ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել՝ ժամանակավոր, մինչեւ մրցույթով որոշվի հաղթողը։ Մրցույթն անելու է Պետգույքի կառավարման կոմիտեն, որը շատ խոշոր՝ մոտ 3 մլն դրամ վարձակալության գումար է սահմանել, ու հիմա ոչ մի ընկերություն չի ցանկանում գալ եւ այդքան գումարով վարձակալել ԱԺ բուֆետն ու աշխատեցնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը